Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Հաճախորդների օր Beeline–ում.  գրասենյակներում բաժանորդների հետ աշխատում է ընկերության ղեկավարական անձնակազմը
26/02/2015 15:04
Կիսվել

Հաճախորդների օր Beeline–ում. գրասենյակներում բաժանորդների հետ աշխատում է ընկերության ղեկավարական անձնակազմը

Beeline–ում այսօր հայտարարված է «Հաճախորդների օր» և ընկերության ղեկավարական անձնակազմը ողջ օրն աշխատում և անմիջապես շփվում է բաժանորդների հետ վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել բաժանորդների պահանջներն ու ցանկություններն, ինչպես նաև հնարավորինս պարզ և հարմար դարձնել մատուցվող ծառայությունները։ 

Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման հետ կապված ռազմավարությունն ընկերությունը որդեգրել է դեռևս 2013 թվականի աշնանը  և արդեն իսկ իրականացրել է մի շարք ծրագրեր։ Ամենամեծ և հաջողված ծրագիրը, որն ապահովում է անընդմեջ կապ բաժանորդների հետ նրանց շրջանում հարցումների անցկացումն է, որն այս պահին իրականացվում է SMS հաղորդագրության միջոցով։ Ցանկացած բաժանորդ, ով կատարում է գործարք Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ զանգահարում  Հաճախորդների սպասարկման կենտրոն, ստանում է SMS հաղորդագրություն, որտեղ բաժանորդը 0–ից 10 բալանոց սանդղակով գնահատում է մեր ծառայությունները, սպասարկող աշխատակազմի բարեհամբուրությունը։ Այնուհետև այդ տեղեկատվությունը համակարգվում է ինչպես բաժանորդների հետ հետադարձ կապի և անհատական խնդիրների լուծման, այնպես էլ կազմակերպության ընդհանուր բարելավման նպատակով: 

«Ավելի քան 2500 աշխատակից յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ աշխատում է Beeline բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռևս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչև կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:        

Նշենք, որ միայն վերջին 6 ամիսների ընթացքում կատարված հարցումների արդյունքում իրականացվել է ավելի քան 7300 հեռախոսազանգ հաճախորդներին, որոնց խնդիրներին տրվել են լուծումներ, բարեփոխվել են ավելի քան տասնյակ ընթացակարգեր, վերացվել են հաշիվների լիցքավորման ժամկետները, գրասենյակներում ավելացել է սպասարկման որակի վերահսկողությունը, և նվազել են հերթերը, Հաճախորդների սպասարկման կենտրոնում ավելացել է սպասարկման որակի վերահսկողությունը և նվազել է զանգի սպասելաժամանակը, ներդրվել է գնային թափանցիկ և հստակ քաղաքականություն։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25