Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Beeline-ն ամփոփել է 2014 թ.-ի արդյունքները
05/03/2015 18:10
Կիսվել

Beeline-ն ամփոփել է 2014 թ.-ի արդյունքները

Beeline Հայաստանն ամփոփեց 2014 թ.-ի ֆինանսական և գործառնական արդյունքները: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ներկայացրեց հայաստանյան շուկայում Beeline-ի հիմնական ձեռքբերումները,  ֆինանսական արդյունքներն, ինչպես նաև խոսեց ընկերության առաջիկա ծրագրերի մասին: 

Beeline-ը 2014 թվականը եզրափակեց բջջային սեգմենտի բաժանորդային բազայի և բջջային ինտերնետի ծառայության հասույթի աճով և բաժանորդների արտահոսքի զգալի կրճատումով: Այսպիսով, Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը 2014 թվականին գերազանցեց  777 000-ը, ինչը 27 000-ով ավել է քան 2014 թ.-ի 3-րդ եռամսյակի ցուցանիշը և         82 000-ով ավել քան 2013 թ.-ի վերջի ցուցանիշը: 

Ընկերության բջջային ինտերնետի ծառայությունների ընդհանուր հասույթը  2014 թ.-ին կազմել է 6 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 0,9 մլն.-ով ավել է 2013 թ.-ի շարժական ինտերնետի ծառայություններից ստացված  հասույթից: 2014 թ.-ի 4-րդ եռամսյակում բաժանորդների արտահոսքը կազմել է       10,9 %,  որը 1,5%, ցածր է 2013թ.-ի 4-րդ եռամսյակի ցուցանիշից: 2014 թ.-ին ընկերության ֆիքսված կապի ծառայության ընդհանուր գործառնական հասույթը 2013 թ.-ի համեմատ նվազել է 6 %, ինչը պայմանավորված է ծառայության պահանջարկի գլոբալ նվազեցման միտումով: 

Ընդհանուր առմամբ 2014 թ.-ին Beeline-ն իրականացրել է 14 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, որը 3 մլն.-ով ավել է քան 2013 թվականի ներդրումները: Մեկնաբանելով Հայաստանում ներդրումների աճը` Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. – «Անցած 2014 թ.-ը նշանակալի էր  ընկերության զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումների աճով: Այդ ներդրումների շնորհիվ գործարկվել է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետ ծառայությունը, շարունակվել են մարզերի թվայնացման և բջջային կապի բազային կայանների քանակի ավելացման աշխատանքները»: 

Նշենք, որ 2014 թ.-ին բջջային բազային կայանների ընդհանուր թիվը 2013 թ.-ի համեմատ ավելացել է 12 %, իսկ Beeline-ի կապիտալ ներդրումները միայն 2014 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել են 6 մլն. ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ Հայաստանում Beeline-ի հարկային վճարումները  2014 թ.-ին  գերազանցել են 14 մլրդ. դրամը: 

Նշենք, որ Beeline-ի համար 2014 թ.-ը նշանակալի էր նաև 3 խոշոր հաճախորդամետ նախաձեռնությունների մեկնարկով: Ընկերությունը մշակեց նոր ռազմավարություն՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը (NPS)  և հաճախորդամետ ընկերության ձևափոխմանը: Գործարկվել է «Պարզ, հարմար, քեզ համար» և «Իսկ որքա՞ն ես վճարում դու» մարքեթինգային ռազմավարությունը:  

«Հատկապես ցանկանում եմ շեշտել 2014 թ.-ին հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի (NPS) ռեկորդային աճը, որը 2013 թ.-ի համեմատ ավելացել է 13 %: Բաժանորդային բազայի ավելացումը, բաժանորդների արտահոսքի նվազեցումը և նոր առաջարկների գործարկումը խոսում է մեր զարգացման ճիշտ ուղության մասին և հաստատում այն, որ բաժանորդների համար մեզ հետ պարզ է և հարմար: Անցած 2014 թ.-ը մեզ համար դարձավ լուրջ փորձությունների տարի, որոնք մենք հաղթահարեցինք, սակայն 2015 թ.-ը լի է նոր միտումներով և հեռահաղորդակցության ոլորտը ևս բացառություն չէ: Նոր տարում հնարավոր են նաև գնային փոփոխություններ և օպտիմալացման ծրագրեր` կապված այլ երկրներում կապի գնային փոփոխությունների հետ»- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք նաև, որ 2014 թ.-ին Beeline-ն արժանացավ հինգ հեղինակավոր մրցանակների: Սեպտեմբերին 5-րդ ամենամյա դիվանագիտական և բիզնես ֆորումում Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ «Լավագույն օտարերկրյա ներդնող» կոչմանը: Հոկտեմբերին Beeline-ը ճանաչվեց «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր», իսկ տարեվերջին՝ «Էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն»: Միևնույն ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվեց «Տարվա լավագույն ղեկավար»:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91