Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Beeline-ի «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկը կրկին հասանելի է
16/03/2015 16:44
Կիսվել

Beeline-ի «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկը կրկին հասանելի է

Beeline-ը հայտարարում է «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի ժամկետի երկարացման մասին: Առաջարկը կգործի մինչև 2015 թ. մայիսի 31-ը: Հատուկ առաջարկի շրջանակում հնարավոր է ձեռք բերել Alcatel 1010D մոդելի հեռախոս և ստանալ 2 ամիս անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն Beeline ցանցի ներսում աննախադեպ գնով` 9900 դրամով:  

«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը հանդես եկավ  միաժամանակ երկու հատուկ առաջարկով, որոնք հնարավորություն էին ընձեռում մատչելի պայմաններով ձեռք բերել հեռախոսներ և սմարթֆոններ: Այս նախաձեռնությունները լայն տարածում գտան մեր բաժանորդների շրջանում, և, ընդհանուր առմամբ մենք վաճառեցինք մոտ 9000  հեռախոս և սմարթֆոն։ Ուումնասիրելով ներկայիս շուկան կարող ենք ասել, որ մատչելի գնով հեռախոսների պահանջարկը դեռևս չի նվազել: Ձգտելով առավելագույնս բավարարել մեր հաճախորդների պահանջները` մենք երկարացնում ենք ակցիայի ժամկետը` հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ձեռք բերել հեռախոս և անվճար օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը

Հատուկ առաջարկի շրջանակում մեկ հեռախոսահամարով կարելի է ձեռք բերել միայն 1 հատ  հեռախոս և միայն 1 անգամ միանալ  «Զրուցենք»  ծառայությանը 60 օր ժամկետով: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, պետք է վճարեն նաև այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են:

«Հեռախոս սուպեր գնով» առաջարկի շրջանակում 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Ժամկետը լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը:

60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը և ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն ընդամենը 990 դրամով։

«Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգարել 0611 հեռախոսահամարով կամ այցելել www.beeline.am կայք:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37