Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2014 թ.-ի արդյունքները և հայտարարել 2015 թ.-ի ծրագրերի մասին
19/03/2015 10:49
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2014 թ.-ի արդյունքները և հայտարարել 2015 թ.-ի ծրագրերի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2014 թ.-ի իր գլխավոր ձեռքբերումները  և ներկայացրել 2015թ.-ի ծրագրերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մարտահրավերներով լի հերթական տարվա՝ 2014 թ.-ի ընթացքում, ընկերությունը կարողացել է պահպանել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը և գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները՝ մի շարք կարևոր ուղղություններով: 2014թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` ընկերությունն ունի 2,14 միլիոն բաժանորդ և շուկայի 60,5 % մասնաբաժինը: 

2014թ.-ի տարեվերջի տվյալներով` բջջային հեռախոսից ինտերնետ մուտք գործողների թիվը հասել է ավելի քան 1 միլիոնի՝ շոշափելի առավելություն ապահովելով շուկայի այս հատվածում: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների (այդ թվում՝ անլար սարքերի, օրինակ՝ մոդեմի կամ երթուղղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 82,7 հազար: 2014 թ.-ին ընկերությունն իրագործել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառք՝ սպառողներին մատչելի գներով առաջարկելով տարբեր ապրանքանիշերի գերժամանակակից բջջային սարքավորումներ: Այս հատվածում 2014թ. եկամուտը կազմել  է ավելի քան 1 միլիարդ դրամ՝ 2013թ.-ի համապատասխան ցուցանիշը գերազանցելով 38,7 %-ով:

2014թ.-ի ընթացքում շարժական կապից և հարակից գործունեությունից ՎիվաՍել-ՄՏՍ-ի եկամուտները կազմել են 77,6 միլիարդ դրամ (շուկայի ավելի քան 61.6%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 38 միլիարդ դրամ:

Նախորդ տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 12,6 միլիարդ դրամի ներդրում: Ընկերությունը 2015թ.-ին ևս կշարունակի ընդլայնել իր ենթակառուցվածքները՝  ներդրումներ կատարելով այդ ոլորտում: 2014թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է ցանցի թողունակության ընդլայնման աշխատանքները՝ իր բաժանորդներին առավել նորարարական  ծառայություններ առաջարկելու նպատակով: Ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացվել երկրի ամբողջ տարածքում՝ բջջային ցանցի ծածկույթը տեխնոլոգիապես էլ ավելի բարելավելու և թողունակությունն ավելացնելու նպատակով, ինչը հուսալի հարթակ է հանդիսանալու նոր ծառայությունների ներդման համար՝ հաշվի առնելով առաջիկա տարիների ընթացքում տվյալների փոխացման ծավալների և որակի ակնկալվող աճը:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի չգերազանցված առաջատարն է շարժական հեռախոսակապի բազային կայանների թվով (1091 2G կայան, 1091 3G կայան և 250 4G կայան) և բջջային կապի ծածկույթով. 2G ցանցի ծածկույթը հասնում է 99.8%-ի, 2014 թ.-ին ընկերության ժամանակակից 3G/3.5G ցանցի ծածկույթը 97%-ից դարձել է 98%, իսկ 4G/LTE ցանցի ծածկույթը 36.6%-ից հասել է 45.7%-ի: Երևան, Ծաղկաձոր, Դիլիջան, Վանաձոր և Գյումրի քաղաքներից բացի՝ 4G/LTE ցանցի հասանելիություն է ապահովվել նաև Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում: Միայն 2014 թ.-ի ընթացքում տեղադրվել է 39-ը 2G, 39-ը 3G և 50 4G նոր բազային կայան:

2015թ.-ին նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնացնելու է ջանքերը 2G և 3.5G ցանցերի վերազինման և թողունակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ապահովելու է 4G/LTE ցանցի հասանելիություն` Հայաստանի այլ քաղաքներում: 

Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել և ձևավորել է արժեհամակարգ, որն իր սահմանումն է ստացել ընկերության հիմնարար արժեքներում: Նորարարությունը, առաջատարությունը, ցանցի և հաճախորդների սպասարկման բարձր որակը, մատչելիությունը, հասարակության հանդեպ հարգանքը և հարատև զարգացումն  առաջնային արժեքներ են ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար:  «Հիմնարար արժեքները միավորում են մեզ, դարձնում ավելի զգոն, արդյունավետ, պատասխանատու, ավելի թափանցիկ և առավել մոտ մեր բաժանորդներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2014 թ.-ին ընկերությունը սոցիալական ներդրումներ է կատարել տարբեր ոլորտներում: Իրականացվել են երեխաներին վերաբերող ծրագրեր՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով առողջապահական երկարաժամկետ ծրագրերը, մշակութային և ազգային ինքնության պահպանումը, բարձրագույն կրթության ոլորտը, շրջակա միջավայրի պահպանությունն ու գյուղական ենթակառուցվածքների զարգացումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերոնշյալ ոլորտների համար այս տարի ևս սահմանել է  սոցիալական ներդրումների խոշորածավալ թիրախային ծրագրեր: 2005-2014 թթ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 22 միլիարդ դրամի սոցիալական ներդրում է իրականացրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Ընկերությունը 1,9 միլիարդ դրամ է հատկացրել 2015 թ.-ի ծրագրերի իրագործման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է իրականացրած կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի ծավալով և դրանց ընգրկման աշխարհագրությամբ:

«Մենք հավատում ենք Հայաստանի առավել լավ ապագային. այս նշանաբանն արտացոլում է մեր պարտավորվածությունը հասարակության և շրջակա միջավայրի նկատմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է երկարաժամկետ մարտահրավերները՝ Հայաստանի բնակչության համար նախաձեռնելով և իրականացնելով կենսական նշանակության ծրագրեր», – հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

28,891,812,140 (մոտ 28,9 միլիարդ) դրամով ընկերությունը երկրորդն է Հայաստանի խոշոր հարկատուների 2014 թ.-ի ցուցակում: Ընդհանուր առմամբ՝ 2005 թ.-ից սկսած, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մուտք է գործել հեռահաղորդակցության շուկա, ընկերությունը 185,937,423,240 (մոտ 186 միլիարդ) դրամի չափով հարկ է վճարել պետական բյուջե:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37