Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ucom. ԴիջիԹեքի մասնակից ընկերությունների թիվն աճել է 70%-ով
01/10/2015 17:02
Կիսվել

Ucom. ԴիջիԹեքի մասնակից ընկերությունների թիվն աճել է 70%-ով

Հոկտեմբերի 2-ին մեկնարկում է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք  տեխնոլոգիական ցուցահանդեսը:  ԴիջիԹեքն այս տարի բացառիկ է և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:

Եռօրյա միջազգային ցուցահանդեսը, որը կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, մեկ հարկի տակ կմիավորի շուրջ 170 ընկերություն և 40 հազար այցելու:  Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» և այլն), մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):
ԴիջիԹեք 2015-ի մասնակից՝ Հյուսիսային Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ericsson ընկերության Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կիրիլ Մոռոզովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասել է, – «ԴիջիԹեք ցուցահանդեսը յուրահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս քննարկելու թվային ենթակառուցվածքների ապագա զարգացումները և ժամանակակից բոլոր տեխնոլոգիաների ռեալիզացման անհրաժեշտ ճանապարհները»:

ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է, – «Այս տարի մեր ընկերությունը կրկին կներկայանա յուրահատուկ տաղավարով, նոր անակնկալներով և նորարարական առաջարկներով: Շատ չբացելով փակագծերը՝ նշեմ, որ այս տարի կներկայացնենք IP հեռուստատեսության նոր ժամանակակից լուծումներ, ինչպես նաև չորրորդ սերնդի 4G/LTE ցանց: Մեր ընկերությունը թևակոխել է զարգացման մի նոր փուլ: Շուտով մենք մեր բաժանորդներին ներկայանալու ենք նոր, շատ հետաքրքիր և գրավիչ առաջարկներով»:

«Հպարտությամբ արդեն կարող եմ արձանագրել, որ ԴիջիԹեքի հանդեպ հետաքրքրությունը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է: Ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն աճել է շուրջ 70 տոկոսով, այսինքն առաջիկա 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական հայությունը բացառիկ հնարավորություն ունի ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին և առաջարկներին: Առանձանկի գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը կոնսոլիդացրել է համայն հայությանն ու տեխնոլոգիական առաջատարներին:  Տեխնոլոգիական հայության մի մասը կհանդիսանա  նաև ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայերի պատվիրակությունը», – ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում հայ անվանի գրոսմայստերները կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ: Վերջինս ստեղծվել է մեր հայրենակցի կողմից և չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին:   Տեղի կունենան նաև RoboFest փառատոն, խաղային հեքեթոն, ԴիջիԼայֆ սեմինարներ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ:

Հավելենք, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի պլատինե հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը:                    

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88