Բիզնես

USD BUY - 388.50-1.50 USD SELL - 393.00-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2669.00+2.08 COPPER - 9876.00+1.45
LME:  NICKEL - 19326.00+4.13 TIN - 35582.00+4.72
LME:  LEAD - 2218.50+1.77 ZINC - 2852.00+1.40
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37438.61+1.00 TOPIX - 2662.46+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 16511.69+1.77 SSEC - 3044.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
22/04/2024  CBA:  USD - 391.44-1.16 GBP - 482.49-5.63
22/04/2024  CBA:  EURO - 416.84-1.20
22/04/2024  CBA:  GOLD - 29948.73-126.62 SILVER - 355.40-3.96
Beeline. «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթ` Instagram սոցիալական ցանցում
26/01/2016 12:56
Կիսվել

Beeline. «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթ` Instagram սոցիալական ցանցում

Beeline-ը հայտարարում է Instagram սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթի անցկացման մասին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Instagram-ի սեփական էջում #beelineձմեռ հեշթեգով հրապարակել լուսանկար, որը կլինի ձմեռային թեմայով: Հաղթող կճանաչվեն այն երեք մասնակիցները, ում հրապարակած լուանկարները կհավաքեն առավելագույն թվով հավանություններ (likes)։

«Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթի հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:

«Այս տարվա ձյունառատ ձմեռը մեզ բազմաթիվ գեղեցիկ ակնթարթներ պարգևեց, որոնց լուսանկարներով շատերս արդեն հասցրել ենք կիսվել սոցիալական ցանցերում: Մենք որոշեցինք մի մրցույթի շրջանակում համախմբել այդ բոլոր գեղեցիկ պահերը` լուսանկարներ հրապարակելու այսօր ամենատարածված օնլայն հարթակներից մեկի` Instagram-ի միջոցով: Միացեք մեր մրցույթին, կիսվեք մեզ հետ այս հեքիաթային ձմեռվա ձեր վառ տպավորություններով և հնարավորություն ստացեք շահելու Beeline Fast սմարթֆոններից մեկը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։ 

«Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթն ավարտվում է փետրվարի 9-ին: Հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Instagram սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում։

«Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://u.b24.am/1nkMUNp

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/04/2024
դրամ
Դոլար (USD)
391.44
-1.16
Եվրո (EUR)
416.84
-1.20
Ռուբլի (RUR)
4.20
-0.01
Լարի (GEL)
146.74
-0.39
29948.73
-126.62
Արծաթ
355.40
-3.96