Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Beeline․ «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթ՝ Բրիտանական խորհրդի հետ միասին
23/02/2016 11:45
Կիսվել

Beeline․ «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթ՝ Բրիտանական խորհրդի հետ միասին

Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում:

«Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փետրվարի 20-ից  26-ը «Մոսկվա» կինոթատրոնում դիտել փառատոնի ֆիլմերից մեկը, ընկերների հետ լուսանկարվել կինոթատրոնի սրահում տեղադրված Best Friends վահանակի մոտ և ուղարկել լուսանկարը pr@beeline.am էլեկտրոնային հասցեին մինչև փետրվարի 27-ը, ժամը 14։00-ն։ Մրցույթի պայմաններին բավարարող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Ֆեյսբուքում Beeline Armenia պաշտոնական էջում և կմասնակցեն քվեարկությանը: Հաղթող կճանաչվեն առավելագույն թվով քվե հավաքած երեք լուսանկարների հեղինակները:   

«Beeline-ի աջակցությամբ անցկացվող Բրիտանական ֆիլմերի փառատոնը ոչ միայն հայ հանդիսատեսին հնարավորություն է տալիս ծանոթանալ Բրիտանական կինոարվեստի լավագույն գործերին, այլ նաև օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթը փառատոնի մասնակիցների և հատկապես երիտասարդների մոտ կամրապնդի մեր կյանքի կարևորագույն գաղափարներից մեկը` ընկերությունը, դառնալով ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու ևս մեկ առիթ և բազմապատկելով փառատոնի պարգևած դրական զգացողություններն ու վառ տպավորություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մրցույթները հրաշալի հնարավորություն են մարդկանց ներգրավելու փառատոնի շրջանակում: Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերները միանում են աս նախաձեռնություններին և իրենց ներդրումն ունենում փառատոնի տարածման գործում», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Լավագույն ընկերներ» մրցույթն ավարտվում է մարտի 7-ին: Մրցույթից հետո հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում`  https://www.facebook.com/beeline.am հասցեով:

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.britishcouncil.am/best-friends-contest

Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90