Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ucom. 20 մլն դոլար՝ Հայաստանի տարածքում բարձրորակ LTE շարժական կապ ապահովելու համար
16/03/2016 16:14
Կիսվել

Ucom. 20 մլն դոլար՝ Հայաստանի տարածքում բարձրորակ LTE շարժական կապ ապահովելու համար

«Յուքոմ» ընկերությունը սկսում է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում: Այդ կապակցությամբ պայմանագիր է ստորագրվել «Էրիկսսոն» ընկերության հետ, որի շրջանակներում «Էրիկսսոնը»  տրամադրելու է Ericsson Radio System ընտանիքի ամենառաջատար ռադիոսարքավորումներ, ինչպես նաև գործարկվելու է վերլուծական համակարգ, որը կօգնի գնահատել բաժանորդների փոփոխվող պահանջները եւ խթանել հաճախորդների գոհունակությունը:

LTE ցանցի ներդրմամբ «Յուքոմը» Հայաստանի տարածքում կապահովի բարձրորակ շարժական կապ, անվտանգության բարձր մակարդակ, կներդնի ալեհավաքների գերզարգացած տեխնոլոգիա, կստեղծի ամբողջական IP ցանց, անլար լայնաշերտ հասանելիություն բաժանորդի վերջին մղոնում և երեք ծառայությունների համատեղ տրամադրման հնարավորություն (ձայն, տվյալ, վիդեո):

«Այս ցանցի ներդրմամբ մենք մեր բաժանորդների համար կապահովենք ավելի արագ և որակյալ ինտերնետ, քանի որ ինտերնետը դարձել է մեր առօրյայի կարևորագույն բաղադրիչներից մեկը, և անփոխարինելի է թե´ բիզնեսում, թե´ հասարակական կյանքի այլ բնագավառներում: Բացի այդ, LTE ցանցի ներդրման աշխատանքների ժամանակ կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր», – նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Հայկ Եսայանի նաև նշեց, որ այս տարի ներդրումների ծավալը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար։

LTE ստանդարտն ապահովում է պահանջվող ծառայությունների որակի բազմազան չափանիշներ, որոնք տալիս են էական առավելություններ շարժական կապի այլ տեխնոլոգիաների նկատմամբ:

LTE ռադիոհասանելիության ցանցը բաղկացած է լինելու Հայաստանի Հանրապետությունում ռադիոծածկույթ ապահովող  բազմաթիվ բազային կայաններից թե´ Երևանում, թե´ մարզերում: Հանրապետության շատ քաղաքներում արդեն հասանելի կլինի բարձ արագությամբ կապ, իսկ փոքր բնակավայրերում և շատ այլ տարածքներում մաքսիմալ արագությունը կարող է հասնել մինչև 70Մբիթ/վ։

«Մենք շատ ուրախ ենք, որ «Յուքոմ» ընկերությունն ընտրել է հենց մեր կազմակերպությունը այս ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար:  «Էրիկսսոնի» ամենաժամանակակից հեռահաղորդակցման պլատֆորմի հիման վրա LTE ցանցի ներդրման արդյունքում «Յուքոմը»  հնարավորություն կունենա իր բաժանորդներին առաջարկել հայկական շուկայում ամենաբարձր որակ ունեցող բջջային ծառայությունները», – նշեց «Էրիկսսոն Նիկոլա Տեսլա» ընկերության նախագահ Գորդանա Կովաչեվիչը:

Բազային կայաններն  օգտագործելու են բարձր հաճախականությունների շերտեր։ Այդպիսով LTE ռադիոհասանելիության ցանցը կապահովի հսկայական թողունակություններ և մաքսիմալ հնարավոր արագություններ։

Ընդհանուր առմամբ LTE տեխնոլոգիայի հիման վրա տրվող ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության 800-ից ավելի բնակավայրերում, որը կազմում է բնակչության 95 տոկոսից ավելին։Նշենք, որ միևնույն ժամանակ որպես ծրագրի մեկնարկ «Էրիկսսոն» ընկերությունը տարածելու է մամուլի հաղորդագրություն, որտեղ «Էրիկսսոնի» Ուկրաինայի և Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բայդան մասնավորապես նշում է. «Հայաստանն այժմ մտել է թվային զարգացման փուլ, որը զուգակցվում է նորարարությունների և նոր ծառայությունների ստեղծմամբ հեռահաղորդակցման բնագավառում, ինչպես նաև նոր ժամանակակից սարքավորումների պահանջարկի աճով:

Այս աճող պահանջարկը ենթադրում է այնպիսի ցանցերի ներդրում, որոնք կկարողանան սպասարկել հսկայական ծավալներ:  LTE ցանցն, իր հզոր վերլուծական լրակազմով, հնարավորություն կտա «Յուքոմին» ստեղծել լավագույն ցանցը, որը կապահովի բարձրակարգ որակ»:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ»  ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և դարձել նաև բջջային օպերատոր:

Էրիկսսոնը հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար է: Էրիկսսոնի երկարաժամկետ համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի մեծագույն օպերատորների հետ մարդկանց, կազմակերպություններին և հասարակությանը հնարավորություն է տալիս հնարավորինս բացահայտել իրենց կարողությունները և ապագայի նկատմամբ վստահություն ունենալ:

Ունենալով ավելի քան 115,000 աշխատակիցներից կազմված անձնակազմ և աշխատելով ավելի քան 180 երկրներում՝ Ընկերությունը համադրում է իր գործունեության համաշխարային ընդգրկումը՝ տեխնոլոգիական և ծառայությունների առաջնորդության հետ: Ընկերությունը սպասարկում է ցանցեր, որոնք ունեն ավելի քան 2.5 միլիարդ բաժանորդ: Համաշխարհային բջջային կապի ավելի քան 40%-ը իրականացվում է Էրիկսսոնի ցանցի միջոցով: Հետազոտությունների և զարգացման ուղղությամբ ընկերության ներդրումներն ապահովում են շուկայում ընկերության առաջատար դիրքը և հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել միայն լավագույն և առաջադեմ լուծումներ Էրիկսսոնը հիմնադրվել է 1876 թ. և գլխամասային գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում, Շվեդիայում: 2014թ. ընկերության զուտ վաճառքները կազմել են 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար (SEK 228.0 միլիարդ): Էրիկսսոնը ցուցակված է  Ստոկհոլմի NASDAQ OMX և Նյու Յորքի NASDAQ ֆոնդային բորսաներում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45