
Boeing-ը պատրաստվում է կրճատել 4000 աշխատատեղ
Ավիացիոն տեխնիկայի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը համարվող ամերիկյան Boeing ընկերությունը պատրաստվում է ամռան սկզբին 4000 աշխտատեղ կրճատել։ Այս մասին հայտնում է ամերիկյան Բլումբերգը։
Կոնցեռնի ներկայացուցիչ Մարկ Բրիտելը նշել է, որ ստիպողաբար մասսայական կրճատումներ չեն սպասվում։ 1600 աշխատատեղ կկրճատվի կամավոր հեռացող աշխատակիցների հաշվին, ևս 2400 աշխատատեղ կկրճատվի թոշակի գնացողների և այս պահին թափուր աշխատատեղերի հաշվին։
2015թ․-ի վերջի դրությամբ Բոինգի աշխատակիցների քանակը կազմել է 161 հազար։