Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Beeline. զինվորին դատի տալու մասին հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և վարկաբեկում է ընկերության հեղինակությունը
22/04/2016 16:18
Կիսվել

Beeline. զինվորին դատի տալու մասին հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և վարկաբեկում է ընկերության հեղինակությունը

Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ուղերձը

Երեկ մամուլում հայտնվել են հրապարակումներ այն մասին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն դատի է տվել առաջնագծում գտնվող զինվորին, պահանջելով 27.820 դրամ»:

Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը և վարկաբեկում է ընկերության հեղինակությունը։

Դիտարկենք վերոհիշյալ հարցը ներկայացնելով համապատասխան մանրամասներ. ՀՀ քաղաքացի Ալբերտ Կարապետյանը դարձել է մեր բաժանորդը 2015 թ. մայիսի 18-ին, երբ նա դեռևս զինվոր չէր: Հաճախորդի պարտքի ընդհանուր գումարը այս պահի դրությամբ կազմում է 27 272 դրամ, որից 20 000 դրամը` «Արծաթե համարի» արժեքն է: 2015 թ. հուլիս ամսից սկսած բաժանորդը դադարել է վճարել կապի ծառայությունների համար, իսկ 2015 թ. օգոստոսին ստացել է առաջին SMS-հաղորդագրությունը պարտքի առկայության և վճարման անհրաժեշտության վերաբերյալ ծանուցմամբ: Այնուհետև, ընկերությունը 3 անգամ զանգահարել է հաճախորդին և 4 անգամ տեղեկացրել SMS-հաղորդագրության միջոցով՝ պարտքի մարման անհրաժեշտության մասին:

Մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ բաժանորդը 6 ամիս է ինչ ծառայում է հայոց բանակում, հետևաբար, պարտքի գոյացման պահին նա դեռևս զինվոր չէր:

Ամփոփելով` նշեմ, որ այն պահից սկսած, երբ Արման Կարապետյանը դարձել է մեր բաժանորդը և ձևավորվել է նրա պարտքը, ինչպես նաև այն ժամանակահատավածը, երբ գործն ուղարկվել է դատարան, վերջինս դեռ բանակում չէր ծառայում: Ցանկանում եմ ընդգծել, որ մինչ ներկա պահը մենք բաժանորդի կամ նրա հարազատների կողմից խնդրի լուծման խնդրանքով որևէ գրավոր–դիմում չենք ստացել և այդ մասին տեղեկացել ենք միայն ԶԼՄ-ների հրապարակումներից:

Այժմ խոսքս ուղղեմ որոշ ԶԼՄ-ների և կայքերի. ցավում եմ, որ մեր և մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում դուք շահարկում եք այս ցավալի թեման, օգտագործում եք զինվորի անունը ոչ թե իրականում խնդիրը լուծելու, այլ սեփական վարկանիշը և կայքի այցելությունների քանակը բարձրացնելու նպատակով։

Խնդրի լուծման իրական ճանապարհ գտնելու և մեզ հետ կապ հաստատելու փոխարեն, նրանք «աղ են լցնում ժողովրդի վերքերի վրա», խաղում մեր ընկերության հեղինակության հետ, չեն պարզաբանում մանրամասները և նույնիսկ մեկնաբանություն չեն վերցնում երկրորդ կողմից:

Նման մոտեցումը համարում եմ խիստ ոչ պրոֆեսիոնալ և ոչ էթիկական։

Այն, ինչ կասեմ այժմ, մինչ այս չենք ներկայացրել հանրությանը, սակայն իրավիճակը ստիպում է: Ես և Beeline աշխատակիցները, երկրի համար ծանր պահին համախմբվեցինք և, ինչպես ողջ հայ ժողովուրդը,  օգնություն ցուցաբերեցինք  Արցախի ժողովրդին և սահմանի պաշտպաններին: Beeline-ի աշխատակիցները հավաքեցին բավականին նշանակալի գումար, որով գնվեցին առաջին անհրաժեշտության իրեր զինվորերի և բանակի համար: Զինվորական գործողությունների արդյունքում զոհվածների տաս ընտանիք, ստացան ֆինանսական օգնություն, իսկ ես անձամբ հանդիպեցի ԼՂՀ նախագահի հետ` քննարկելու այն սոցիալական ծրագրերը, որոնք մեր ընկերությունները կիրականացնի ԼՂՀ տարածքում:

Ինչպես արդեն նշեցի, այս ամենը տեղ չէր գտել մամուլում, քանի որ դա չի արվել PR նպատակներով և ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր սեփական PR-ի և վարկանիշի բարձրացման համար օգտագործում են իրենց պաշտպանների` զինվորների հանդեպ հայ ժողովրդի տածած զգացմունքները և հարգանքը:

Ընկերության անունից մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67