Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ucom. «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել նաեւ Արցախում
08/07/2016 13:44
Կիսվել

Ucom. «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել նաեւ Արցախում

Հուլիսի 7-ին՝ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (ԱՏՏԿ) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ucom ընկերության աջակցությամբ բացվել է Արցախի առաջին (իսկ ՀՀ ամբողջ տարածքում` 131-րդ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիան: Նախաձեռնությունն իրականացվում ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ ըստ որի Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում՝ ուղղված հայ դպրոցականների տեխնոլոգիական կրթության բարելավմանը:

«Արմաթ» լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, ԱՏՏԿ հիմնադրամի տնօրեն Նարինե Ասծատրյանը, Արցախի կառավարության ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ այս նախաձեռնությամբ ինժեներական կրթության տարիքը իջեցվում է մինչեւ 10 տարեկան, ինչը հայ դպրոցականներին ամենամրցունակն է դարձնում: Հ. Չոբանյանը նաեւ հավելել է, որ տեխնոլոգիական 21-րդ դարում հաղթելու են այն երկրները, որոնք մտավոր ներուժով ամենաուժեղն են:

«Մեր երկրին, անշուշտ, անհրաժեշտ են և՛ տնտեսագետներ, և՛ բժիշկներ, իսկ մեր ընկերության համոզմամբ՝ նաև ինժեներներ, ովքեր կյանքի կկոչեն հայկական ռազմաարդյունաբերությունը: Այս նախագիծն առաջին անգամ ենք իրականացնում Արցախում, սակայն մեր ընկերության աջակցությամբ կբացվի ևս երկու լաբորատորիա, և ինժեներական մտքի զարգացման փորձն արդյունք կտա նաև Արցախում», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Հարկ է նշել, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան գործում է անվճար հիմքունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ  դպրոցականները ձեռք կբերեն ժամանակակից տեխնոլոգիական կրթություն, ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում միաժամանակ կանցկացվեն նաև վերապատրաստման դասընթացներ ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների  խմբակավարների համար: Լաբորատորիայում գործում է Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր։ Խմբակների աշակերտների համար կազմակերպվում է նաեւ ամառային նորարարական ճամբարներ, մրցույթներ եւ այլ միջոցառումներ:

Նշենք, ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ դեռևս 2013-ին «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում ռոբոտաշինության խմբակներ են ստեղծվել Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներում: Միությունը ծրագրում է հովանավոր ընկերությունների և Կառավարության աջակցության շնորհիվ տեխնոլոգիական կրթության անվճար հնարավորություն ստեղծել բոլոր դպրոցականների համար:

«Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող կրթական ծրագիրը հավակնում է դառնալ արդյունաբերության, մասնավորապես, ռազմարդյունաբերության վերածննդի հիմքը: Տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ տեղական  և  միջազգային շուկայի համար:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98