Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ջորջ Տաբակյան՝ հայկական մեղրագործության էնտուզիաստը
14/09/2016 15:10
Կիսվել

Ջորջ Տաբակյան՝ հայկական մեղրագործության էնտուզիաստը

Արտերկրից հայրենիք վերադարձած գործարարները շարունակում են իրենց փորձառությամբ, նորարարական մտածելակերպով և յուրահատուկ մոտեցումներով Հայաստանի տնտեսությանը թարմ շունչ հաղորդել:

Հայրենադարձ գործարարներից մեկն էլ Ջորջ Տաբակյանն է, ով ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ ստացել կրթություն, զբաղվել ձեռներեցությամբ, բայց որոշ ժամանակ անց որոշել է իր գործունեությունը շարունակել հայրենիքում:

Ջորջը  Հայաստան է եկել 2011-թ.-ին, 2013-ին հիմնել է «Մեր Սարեր Հոլդինգ» ՍՊԸ-ն որն այժմ Honey.am բրենդի ներքո զբաղվում է Հայաստանի տարբեր անկյուններում ստացվող մեղրի մթերմամբ և վերամշակմամբ:

«Ինձ միշտ էլ շատ հետաքրքիր է եղել մեղրի արտադրությունը, հայկական տարբեր բնակավայրերում ստացվող մեղրի առաջխաղացումը շուկայում: Այս գործով զբաղվելու գաղափարի վերջնական ձևավորումից հետո սկսեցինք ուսումնասիրել  Հայստանյան մեղրի շուկան և արտադրության զարգացման հեռանկարները. այդ գործընթացը տևեց շուրջ մեկ և կես տարի: Սկզբում մի փոքր դժվար էր. մեղվաբույծները կասկածանքով էին մեզ վերաբերվում, վաճառողները չէին ցանկանում համագործակցել, էլ չեմ ասում, որ գնորդը չէր հավատում մեր կողմից առաջարկվող մեղրի՝  իրոք էկոլոգիապես մաքուր լինելուն»,  – պատմում է նա:

Մեղրը ինքին բավականին թանկ է, և երբ Honey.am-ը առաջին քայլերն էր կատարում, ընկերությունը ստիպված էր մեղրը վաճառել գրեթե ինքնարժեքով: Այդ ժամանակ գերխնդիրը գնորդի կողմից վստահության արժանանալն էր և դրա արդյունքում շուկայում կայուն դիրք գրավելը:  Հիմա՝ գործունեության մեկնարկից երեք տարի անց, ընկերությունը բավականին մեծ հաջողություններ է գրանցել. այն համագործակցում է խոշոր խանութների ցանցերի հետ՝ առաջարկելով տարեցտարի ընդլայնվող անկրկնելի համերով մեղրի տեսականի, իսկ արտադրանքը  բավականին ճանաչված է դարձել: Այս պահին ընկերության հետ համագործակցող մեղվապահները աշխատում են Արփի Լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի, Հայթաղի տարածքում, իսկ Honey.am ապրանքանիշի ներքո  ներկայացված մեղրերից յուրաքանչյուրը կրում է մեղրի ստացման վայրի անվանումը:

«Բնականաբար, առաջնային խնդիր էր նաև արտահանումը, քանի որ ամբողջ աշխարհում բնական, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի մեծ պահանջարկ կա, և մեր մեղրը այդ պահանջներին ամբողջությամբ համապատասխանում է: Այս առումով շատ կարևոր էր մեր մասնակցությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի (Գերմանիայի բնության պաշտպանության միություն – խմբ.) կողմից համատեղ իրականացվող օրգանական սննդի սերտիֆիկացման ծրագրին, որտեղ հաղթող ճանաչվեցինք և կազմակերպիչների ֆինանսական ներդրման շնորհիվ անվճար ստացանք օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ»,  –  պատմեց Ջորջը և հավելեց, որ ծրագրի շրջանակում, մյուս հաղթողների հետ միասին, իրենք մեկնել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին և մասնակցել  Bio OST օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսին, և ինչը ամենակարևորն է՝ արտահանման վերաբերյալ պայմանագիր կնքել Գերմանիայում գործող բացառապես օրգանական սննդի վաճառքով զբաղվող խանութների ցանցի հետ:

Ջորջի հետ մեր հանդիպումն ավարտվեց՝ խոսելով ապագայի պլանների մասին և դեռևս մշակումների փուլում գտնվող անմոռանալի համով մեղրից պատրաստված կրեմը համտեսելով: Մեր զրուցակիցը նշեց, որ ընկերությունն արդեն պատրաստ է առաջ քայլելու՝ մեծացնելով արտադրությունը և խորացնելով համագործակցությունը թե՛ Բանկի, թե՛ գերմանական կողմի հետ՝ համոզված լինելով, որ դրանով ավելի լայն դռներ կբացվեն դեպի եվրոպական շուկա:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52