Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
HSBC. ինչու է բիզնեսը փոխանցելն այդքան դժվար
23/09/2016 12:06
Կիսվել

HSBC. ինչու է բիզնեսը փոխանցելն այդքան դժվար

Ընտանեկան բիզնեսի ղեկը հաջորդ սերնդին փոխանցելու պահը չափազանց կարեւոր է: Այն կարող է դրական ազդեցություն ունենալ, սակայն հաճախ տեղի է ունենում հակառակը՝ բիզնեսը կորցնում է թափը:  Այն կարող է միավորել ընտանիքին, բայց ավելի հաճախ՝ միմյանցից օտարանալու պատճառ է դառնում:

Ի՞նչ սպասել, եթե պատրաստվում եք փոխանցել բիզնեսը: Ի՞նչ պետք է իմանան Ձեր իրավահաջորդները: Եվ ինչպե՞ս վարվել, որպեսզի շահեն թե´ ընտանիքը, և թե´ բիզնեսը:

Ահա այն դիտարկումները, որոնք ձևավորվել են ընտանեկան բիզնեսների հետ իմ ավելի քան 20 տարիների ընթացքում աշխատանքի արդյունքում.

– Բիզնեսը փոխանցելը դժվար է. ընկերության հիմնադիրները սովորաբար  իրենց կյանքն են դնում բիզնեսի մեջ, և բնական է, որ շատերը չափազանց հոգատար են և  դժվարությամբ են հարմարվում բիզնեսից ետ կանգնելու ու ղեկը հանձնելու մտքին:

– Այն նաեւ զգացմունքային պահ է. ղեկավարման ճիշտ փոխանցումը չափազանց կարևոր է բիզնեսի համար, և այն կարող է նաեւ մեծ ազդեցություն ունենալ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների վրա:  Ընտանիքներում, որտեղ մեկից ավելի երեխա կա, որ հետաքրքրված է իրենց ընտանեկան բիզնեսում ներգրավված լինելու հարցում, ինչ որ մեկը պետք է որոշում կայացնի՝ թե ով ինչ պաշտոն է ստանձնելու: Միշտ վտանգ կա, որ ընտանիքի անդամներից որևէ մեկն իրեն կարող է անտեսված զգալ:

– Միշտ չէ, որ անհրաժեշտ է կիրառել՝ «ավագն առաջինն է» կանոնը. իրավահաջորդության լավագույն ծրագիրը պետք է հիմնված լինի հաջորդ սերնդի պոտենցիալ ղեկավարների ուժեղ կողմերը եւ նախընտրությունները սառնասրտորեն գնահատելու վրա: Դա կարող է նշանակել ինչպես  ընտանիքի առավել երիտասարդ երեխաներին առավելություն տալը,  այնպես էլ ընտանիքից դուրս տարբերակներ դիտարկելը:

– Հաջորդ սերունդը   կարող է այլ հեռանկար ունենալ. օրինակ, հնարավոր է նրանք ցանկանան բիզնեսը նոր ուղղությամբ տանել, փորձել վերանայել աշխատակիցների հետ հարաբերությունները, կամ նոր շուկաներ մտնել:  Անհրաժեշտ է հասկանալ նրանց ձգտումները եւ դրանք հաշվի առնել ընտանեկան բիզնեսի զարգացման ընդհանուր ծրագրի շրջանակներում՝ ներառյալ հնարավոր անհամապատասխանությունները:

– Հնարավոր է, որ երիտասարդ առաջնորդներն ավելի մտահոգված լինեն շրջակա միջավայրի վրա բիզնեսի ունեցած ազդեցությա խնդիրներով. հնարավոր է, որ հաջորդ սերունդը առավել ուշադիր լինի այնպիսի գլոբալ խնդիրների հանդեպ, ինչպիսիք են՝ ընկերության սոցիալական  եւ բնապահպանական ազդեցությունը: Նրանք կարող են այն համոզման լինել, որ բիզնես վարելը չի ենթադրում միայն տնտեսական շահույթ ստանալ:

– Նրանք հաճախ հետաքրքրվում են բարեգործությամբ. երիտասարդներից շատերը ցանկանում են նախկին համայնքային ներդրումները կենտրոնացնել՝ ուղղելով դրանք իրենց համար էապես կարեւոր մեկ կամ երկու կոնկրետ խնդիրների լուծմանը: Հաճախ նրանք բարեգործությանը նույնպես ռազմավարական մոտեցում են ցուցաբերում եւ փորձում են չափել այդ «ներդրումների» ազդեցությունը:

– Երբեմն, ընտանիքի համար լավագույն լուծումը  զիջելն է. երբ բիզնեսը հասնում է որոշակի չափի, հիմնադիրը կարող է որոշել, որ ընկերությանն անհրաժեշտ է բազմակողմանի փորձառու տնօրեն ընտանիքից դուրս՝ հիասթափեցնելով  երեխաներին, ովքեր լիահույս էին, թե  կստանձնեին բիզնեսի ղեկավարումը: Սակայն ճիշտ պլանավորման միջոցով հնարավոր է ընտանիքին նույնպես ներգրավել՝  այլ կարևոր դերերում: Սեփականատեր լինելն ու կառավարելը երկու տարբեր բաներ են, եւ ընկերության հաջողությանը նպաստելու  տարբեր միջոցներ:  Ընտանիքի անդամները կարող են  կարեւոր դեր ունենալ ընկերության հաջողության մեջ՝ լինելով լավ սեփականատեր և այդ մակարդակում ներդնելով կայուն կառավարում եւ գործընթացներ:

– Խոսելն օգնում է. երբ ընտանեկան ընկերություններում ղեկավարումը փոխվում է, միշտ առկա է հակասությունների առաջացման վտանգ:  Այդ պարագայում, ընտանեկան բիզնեսների հետ աշխատելու փորձառությամբ չեզոք մասնագետի ընդգրկելը կարող է ընտանիքի անդամների համար իրենց անհատական հայացքների և ձգտումների մասին արտահայտվելու հնարավորություն ստեղծել: Այդ քննարկումները երբեմն զգացմունքային և անհարմար կարող են լինել, բայց ի վերջո գրեթե միշտ օգտակար:

Ի՞նչն է խրախուսում հաջորդ սերնդին

HSBC Private Բանկի կողմից Economist Intelligence Unit-ինպատվիրված հաշվետվությունը նպատակ է հետապնդում հետազոտել  ընտանեկան բիզնեսներում երիտասարդ առաջնորդների նպատակներն ու ձգտումները: Հաշվետվության համաձայն հաջորդող սերունդը կարեւորում  է ողջ աշխարհում համայնքների վրա դրական ազդեցություն ունենալը: Շատերը ձգտում են իրենց բիզնեսը վարելու մեջ ընդգրկել նաև էթիկական եւ սոցիալական կողմը, ինչպես նաեւ բարեգործական ներդրումներ կատարել: Կարդացեք ավելին  «Ազդեցությամբ շահագրգրված» զեկուցում:

Բեռնարդ Ռենել
Էյչ-էս-Բի-Սի-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Գլոբալ մասնավոր բանկինգի տնօրեն

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98