Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
2016թ. երրորդ եռամսյակում Facebook-ի զուտ շահույթն աճել է 2.7 անգամ
03/11/2016 17:37
Կիսվել

2016թ. երրորդ եռամսյակում Facebook-ի զուտ շահույթն աճել է 2.7 անգամ

Facebook lnc. ամերիկյան ընկերությունը, որին պատկանում Է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը, զուտ շահույթը երրորդ եռամսյակում ավելացրել Է 2,7 անգամ գովազդից եկամուտների աճի շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, հուլիս-սեպտեմբերին նրա զուտ շահույթը կազմել Է 2,379 մլրդ դոլար կամ 0,82 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 896 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0,31 դոլարի համեմատությամբ:

Առանց մեկանգամյա գործոնների հաշվառման, շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով 0,57 դոլարից հասել Է 1,09 դոլարի:

Հասույթն ավելացել Է 56 տոկոսով՝ մինչեւ 7,011 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 4,501 մլրդ դոլարի դիմաց: Thomson Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները ընկերության շահույթը միջին հաշվով գնահատում Էին մեկ բաժնետոմսի հաշվով 0,97 դոլար՝ 6,92 մլրդ դոլար հասույթի դեպքում: Այսպիսով, երկու ցուցանիշներն Էլ շուկայի սպասումները գերազանցել են անընդմեջ վեցերորդ եռամսյակի արդյունքներով:

Գովազդից Facebook-ի եկամուտներն անցած եռամսյակում աճել են 59 տոկոսով եւ հասել 6,816 մլրդ դոլար, նշվում Է հաշվետվության մեջ: Գովազդից հասույթի մոտավորապես 84 տոկոսն ընկերությունը ստացել Է շարժական սարքերից:

Սոցցանցի ակտիվ օգտատերերի թվաքանակը սեպտեմբերի վերջի դրությամբ աճել Է 16 տոկոսով՝ մինչեւ 1,79 միլիարդ, իսկ ամեն օր ակտիվություն հանդես բերող օգտարերերի թիվը՝ 17 տոկոսով՝ մինչեւ 1,18 միլիարդ:

Երրորդ եռամսյակում Facebook-ի միագումար ծախսերն ավելացել են 28 տոկոսով՝ մինչեւ 3,889 մլրդ դոլար: Ընկերության կապիտալիզացիան ընթացիկ տարվա սկզբից աճել Է 22 տոկոսով եւ գերազանցում Է 371 մլրդ դոլարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72