Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Երևան Գարեջուր. ՏՄՊՊՀ որոշումը կվիճարկվի դատարանում
17/11/2016 15:34
Կիսվել

Երևան Գարեջուր. ՏՄՊՊՀ որոշումը կվիճարկվի դատարանում

«Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հակոբ Հակոբյանն անհիմն է համարում ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու ՏՄՊՊՀ որոշումը և պատրաստվում է այն վիճարկել դատարանում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ ընկերությունը տուգանվելու որոշման մասին ինքն իմացել է լրատվամիջոցներից, նոյեմբերի 16-ին կայացած նիստի մասին հանձնաժողովից ընկերության ներկայացուցիչներին տեղյակ չեն պահել:

Հակոբ Հակոբյանը նախ լրագրողներին ներկայացրեց, որ 2015 թ. հունվար-մայիս ամիսներին ընկերության ֆինանսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել էին, արձանագրվել էր շահութաբերության էական անկում: «Այն բանից հետո, երբ գարեջրի ներքին շուկայում տեղի էր ունեցել գների բարձրացում, ընկերությունը ստիպված էր 2015 թ. հունիսի 1-ից բարձրացնել գարեջրի իրացման գները, որի մասին նախօրոք գրավոր տեղյակ էր պահել տնտեսական մրցակցության հանձնաժողովին: Այս բարձրացման հետևանքով ընկերության 2015թ. տարեկան շահութաբերությունը կազմեց ընդամենը 12.8 տոկոս, և բյուջե լրացուցիչ վճարվեց ավելի քան 100 միլիոն դրամ հարկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Նա հավելեց, որ ընկերությունը 2015 թ. ունեցել է 4.8 միլիարդ դրամ շահույթ և բյուջե է վճարել 2.3 միլիարդ դրամի հարկ, իսկ 2016 թ. 10 ամսվա հասույթը կազմել է 4 միլիարդ դրամ, և բյուջե է վճարվել 2 միլիարդ դրամի հարկ: «2015 թ. հոկտեմբերի 23-ին տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման հիմքով: 2015 թ. նոյեմբերին կայացել է հանձնաժողովի մեկ նիստ, որի ընթացքում ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման որևէ հիմք չի ներկայացվել:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի՝ նոյեմբերի 16-ի նիստի ընթացքում ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշման մասին ինքն իմացել է լրատվամիջոցներից: «Որևէ գրավոր ծանուցում կամ ահազանգ հանձնաժողովի նախատեսվող նիստի մասին ընկերությունը չի ստացել: Չանդրադառնալով որոշման բովանդակությանը՝ նշեմ, որ գաղտագողի նիստ գումարելու ճանապարհով նման որոշում կայացնելով՝ ընկերությունը ոտնահարել է իրավական և էթիկական նորմերը: Ընկերությունը հետևողական է լինելու իրեն հասցված նյութական և բարոյական վնասի փոխհատուցման հարցում և անելու է հնարավոր առավելագույնը»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընկերությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ առանց դատարանի միջամտության չեն կարողանալու հարցին լուծում տալ, ուստի անպայման դիմելու են դատարան, եթե մինչ այդ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն իր կոպիտ սխալները չուղղի: «Ես այս ամենի մեջ միանշանակ միտում եմ տեսնում: Ինչպես դուք գիտեք, Արտակ Շաբոյանի մասին լրատվամիջոցներով վատ լուրեր են տարածվում: Հիմա, ես կարծում եմ, փորձում է ինչ-որ ձևով արդարացնել իրեն և ցույց տալ, որ լավ է աշխատում: Բայց կարծում եմ, որ նման կազմակերպության հետ, որտեղ 700-ից ավել մարդ է աշխատում և կանոնավոր աշխատավարձ ստանում, ինքը չի կարող նման ձևով հարցեր լուծել»,-նշեց Հակոբյանը:

Նա հավելեց, թե իրենք ակնկալում են, որ հանձնաժողովից կստանան տուգանվելու մասին որոշումը, քանի որ դեռ նույնիսկ այդ որոշումը չեն ստացել: «Եթե որոշումը համապատասխանի լրատվամիջոցների հրապարակումներին, մենք կփորձենք դիմել ինչպես երկրի ղեկավարությանը, այնպես էլ դատարան»,- ասաց նա:

Հակոբ Հակոբյանն անընդունելի է համարում տեղական արտադրողի նկատմամբ նման վերաբերմունքը: Նրա խոսքով՝ պետությունը պետք է առաջին հերթին խթանի տեղական արտադրանքը: «Այսօր մենք  կազմակերպում ենք ներքին արտադրություն, ունենք 700-ից ավելի աշխատող: Ես, օրինակ, կարող էի ներկրել գարեջուրը և դա անել ընդամենը 30-40 աշխատողով: Սակայն նախընտրել եմ պահել 700-ից ավել աշխատող և կազմակերպել տեղական արտադրություն: Եթե կառավարությունը նախընտրում է խթանել ոչ թե տեղական արտադրությունը, այլ ներկրումը, թող բարձրաձայն հայտարարի, որպեսզի մենք էլ իմանանք այդ մասին»,- եզրափակեց Հակոբյանը:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85