
Արմենիա Վայնը Վայոց ձորում 700տ խաղող մթերելու պայմանագիր կկնքի
«Արմենիա վայն» ընկերությունը պայմանագիր կկնքի Վայոց ձորում 700 տոննա խաղող մթերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին արտագնա ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա մթերող կազմակերպություններին հորդորեց մթերման խնդիրների առջեւ չկանգնելու համար նախօրոք հայտարարել, է թե ինչ է իրենց անհրաժեշտ:
«Գյուղացին էլ այդ դեպքում կհասկանա, թե ինչ ցանի: Եթե չկա այդ կանխատեսումը, ամեն ինչ անորոշ է մնում»,-ասաց նա:
Գյուղնախարարը նշեց, որ նախարարության գերակա խնդիրներից գալիք տարի լինելու է մթերողների հետ աշխատանքը: «Պետությանն էլ այդ դեպքում հեշտ կլինի հասկանալ՝ որտեղ միջամտի»,-հավելեց Իգնատի Առաքելյանը: