Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. ներդրվել է առցանց հերթագրման համակարգ
23/02/2017 14:29
Կիսվել

Beeline. ներդրվել է առցանց հերթագրման համակարգ

Beeline-ը հայտարարում է առցանց հերթագրման համակարգի փորձնական նախագծի ներդրման մասին: Earlyone բջջային հավելվածի միջոցով ընկերության բաժանորդները կարող են հեռախոսի օգնությամբ նախապես ընտրել իրենց հարմար սպասարկման ժամանակը, գրանցվել, և այնուհետև առանց հերթում սպասելու սպասարկվել Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Փորձնական նախագծը գործարկվել է Կոմիտաս 26 և Աբովյան 21 հասցեներում գտնվող Beeline-ի երևանյան գրասենյակներում, ինչպես նաև ք. Գյումրի Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակում:

«Լինել Beeline-ի բաժանորդ դա հեշտ է և հարմար, և մենք ձգտում ենք, որպեսզի մեր բաժանորդներին լինի հարմարավետ ամեն ինչում՝ նույնիսկ իրենց ժամանակի պլանավորման հարցում: Earlyone բջջային հավելվածը կօգնի դա իրականացնել, քանի որ նախապես հնարավորություն է ընձեռում հաճախորդին ընտրել իրեն հարմար ժամանակը գրասենյակ այցելելու, օգնում է խուսափել հերթերից, և մեկ անգամ ևս զգալ Beeline-ի նվիրվածությունն իր բաժանորդների հանդեպ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

Առցանց հերթագրման համակարգում գրանցվելու համար բաժանորդը պետք է ներբեռնի Earlyone բջջային հավելվածը, ընտրի Beeline-ը, այնուհետև ընկերության մոտակա գրասենյակը, իրեն հարմար ամսաթիվը և ժամը:

Գրանցումից հետո հաճախորդին կտրամադրվի էլեկտրոնային կտրոն համարով, որը պետք է մուտքագրել գրասենյակում գտնվող էլեկտրոնային հերթերի համակարգում և սեղմել «Առցանց գրանցվողներին» կոճակը: Էլեկտրոնային կտրոնի համարը մուտքագրելուց հետո տերմինալը կտպի բաժանորդի համար նախընտրելի էլեկտրոնային կտրոնը:

Առցանց հերթագրման համակարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարել 0611 անվճար համարին: Նշենք, որ Earlyone բջջային հավելվածը մշակվել է Limetech ընկերության կողմից:

Հիշեցնենք, որ Earlyone թիմը մասնակցել էր ՎիմպելԿոմի կողմից կազմակերպված Eurasia Mobile Challenge մրցույթին և զբաղեցրել երկրորդ տեղը և կներկայացնի Հայաստանը Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge 2017-ին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98