
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է քաղաքականություն մտնելու լուրերին
«Ավրորա» նախագծի հավակնորդների ներկայացմանը նվիրված միջոցառմանը գործարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է իր` քաղաքականություն մտնելու լուրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդանյանն ասաց, որ ինքը Հայաստանի քաղաքացի չէ, եւ այն ինչ անում է իր ընկերների հետ, Հայաստանի համար է անում:
«Ինչ մենք անում ենք, կարծում ենք, ահագին դեր է խաղում: Աշխարհը փոխվում է, կարող ես քո աջակցությունը, օգնությունը քո ազգին բերել առանց մտնելու քաղաքական դաշտ, կառավարություն», – հավելեց նա: