Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Չեխական ընկերությունը Հայաստանում լուսադիոդային լուսավորման համակարգեր կարտադրի. ստեղծվում է 170 աշխատատեղ
26/04/2017 21:32
Կիսվել

Չեխական ընկերությունը Հայաստանում լուսադիոդային լուսավորման համակարգեր կարտադրի. ստեղծվում է 170 աշխատատեղ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և չեխական «Գրանդերա» փակ բաժնետիրական ընկերության միջև ապրիլի 26-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան։

Հուշագրով նախատեսվում է կողմերի միջև գործընկերային հարաբերությունների ստեղծում և երկարաժամկետ, արդյունավետ ու փոխշահավետ գործակցության զարգացման ապահովում՝ ուղղված Հայաստանի քաղաքների և գյուղերի փողոցային լուսավորության արդիականացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության ժամանակակից գործարանի կառուցմանը։

Նոր գործարանի կառուցումը հնարավորություն կընձեռի ստեղծելու լուսադիոդային լուսավորման համակարգերի մրցունակ հայկական արտադրանք, իսկ արտադրության ընդլայնումը նոր շուկաների հնարավորություն կբացի ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում։

Լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է իրականացնել 15 ամիսների ընթացքում։ Գործարանի նախնական հզորությունը կկազմի տարեկան 18 000 միավոր։ Առաջին փուլում նախատեսվում է 170 աշխատատեղերի ստեղծում, արտադրության ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 400-ի։

Ներդրումային ծրագրի իրակակացման շրջանակում, ըստ անհրաժեշտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից «Գրանդերա» ընկերությանը աջակցություն կցուցաբերվի ՀՀ կառավարության կողմից սահմանված օժանդակության գործիքակազմից։

Նախարար Սուրեն Կարայանը նշել է․ «Ուրախ եմ, որ Հայաստանում պատրաստվում եք ներդրումներ իրականացնել։ Մենք պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցել բոլոր հնարավոր ուղղություններով և աջակցություն ցուցաբերել»։

«Հայաստանը շատ հետաքրքիր է մեզ համար․ այն ունի ազատ շուկա, և մենք այստեղ ոչ մի խորընդոտ չենք հանդիպել։ Ես զգում եմ Հայաստանի մեծ ներուժը։ Դուք նոր տեխնոլոգիաների կարիք ունեք, և դա մենք միասին կստեղծենք։ Մենք նաև կապահովենք նոր աշխատատեղեր»,- նշել է «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան՝ հավելելով, որ ՀՀ կառավարության՝ մասնավորապես Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ աշխատանքը շատ արդյունավետ է եղել։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98