Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԻՏՁՄ. 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը կմեկնարկի հունիսի 9-ին
12/05/2017 17:24
Կիսվել

ԻՏՁՄ. 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը կմեկնարկի հունիսի 9-ին

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Այս տարի Բիզնես ֆորումի առանցքային թեմաներն են.

– Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ և բրենդի հաստատում

– ՏՏ ներդրումային համակարգ

– Վերականգնվող էներգիա և բնապահպանություն

– Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ

– Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ

– Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ

– ՏՏ և Տուրիզմ

Օրերս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ կայացել է նաև «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասկացել են ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ունեն համապատասխան ՏՏ լուծումներ տուրիզմի խթանման և աջակցման համար: Հանդիպման արդյունքում ձևավորել է ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող «ՏՏ և տուրիզմ» քննարկման օրակարգը:

Նշենք, որ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69