Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Positive Hack Days 2017-ի մրցույթներից մեկում հաղթող է ճանաչվել Ռոստելեկոմի ՏՏ անվտանգության մասնագետ Արմեն Գնունին
26/05/2017 16:56
Կիսվել

Positive Hack Days 2017-ի մրցույթներից մեկում հաղթող է ճանաչվել Ռոստելեկոմի ՏՏ անվտանգության մասնագետ Արմեն Գնունին

«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Possitive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում՝ մասնագիտական հմտությունների շնորհիվ մուտք գործելով BMW և Tesla ավտոմեքենաների անվտանգության փակ համակարգեր։

Possitive Hack Days համաժողովը յուրօրինակ միջազգային իրադարձություն է, որի ժամանակ դեմ առ դեմ հանդիպում են հաքերային աշխարհի, անվտանգության ոլորտի և ինտերնետ հանրույթի ներկայացուցիչներ՝ միասին քննարկելու ՏՏ անվտանգության առավել արդիական ու առաջնային հիմնախնդիրները։

Positive Hack Days 2017-ի մրցույթներից մեկում հաղթող է ճանաչվել Ռոստելեկոմի ՏՏ անվտանգության մասնագետ Արմեն Գնունին

Համաժողովն անց էր կացվում ՌԴ Մոսկվա քաղաքում ս.թ. մայիսի 22-24։ Երկօրյա համաժողովին մասնակցեցին ավելի քան 5000 այցելուներ ու մասնագետներ ամենատարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Կորեայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից։ Համաժողովի ծրագիրը  հագեցած էր, ընդ որում տարածքում միաժամանակ տեղի էին ունենում ինչպես դասախոսություն-քննարկումներ, կլոր-սեղաններ, այնպես էլ հաքերային ամենատարբեր մրցույթներ։

Համաժողովի անցկացման հիմնական նպատակն էր անվտանգության մասնագետների մասնակցությամբ քննարկել ու բացահայտել կիբերանվտանգության մարտահրավերները, զարգացման ուղղությունները, միտումներն ու ռիսկերը։

Բանախոսների թվում էին ոլորտի գիտակներ, անվտանգություն ապահովող և տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ ու մասնագետներ (IBM, Cisco, SPSR Express, այլ), ինչպես նաև բիզնես միջավայրի անվտագության՝ բանկերի, ֆինանսական ու պետական կառույցների ներկայացուցիչներ։

Մասնավորապես, ամենաքննարկված թեմաների շարքում էին համակարգերի խոցելիությունը, IoT անվտանգությունը, բոտերի ներդրումն ու անվտանգ շահագործումը ամենատարբեր ոլորտներում, մոտիվացիան և այլ կարևոր ու արդիական հարցեր, որոնք հետաքրքիր են անգամ ոչ մասնագետին։

Համաժողովի գործնական և գուցե ամենադիտարժան հատվածները մրցույթներն էին, որոնց ժամանակ անվտանգության մասնագետները  փորձում էին խափանել ամենատարբեր համակարգեր՝ ավտոմեքենաների, շինությունների, կառույցների, լայն կիրառություն ունեցող մեսինջերների անվտանգության համակարգեր։

Possitive Hack Days համաժողովի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ համաժողովի պաշտոնական կայքում՝ www.phdays.ru/press:

———————-

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88