
Beeline-ի ղեկավար Անդրեյ Պյատախինն արժանացել է Հայկական Փի Ար ասոցիացիայի հատուկ մրցանակին
Հունիսի 18-ին կայացած Հայկական PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակի է արժանացել Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ հանրային կապերի արժևորման և գրագետ հաղորդակցման տեխնոլոգիանների կիրառման համար։
Անդրեյ Պյատախինն իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհակալություն է հայտնել Հայկական Փի Ար ասոցիացիային։
«Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար։ Այս պարգևը, անշուշտ, միաժամանակ պատվաբեր է և պարտավորեցնող», – գրել է Պյատախինը։