Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Beeline. Մեկնարկում է «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիան
22/08/2017 11:59
Կիսվել

Beeline. Մեկնարկում է «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիան

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Beeline-ը հայտարարում է «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիայի մեկնարկի մասին:

Ակցիայի շրջանակում հնարավոր կլինի ձեռք բերել Beeline-ի  բրենդավորված սմարթֆոններ մինչև 50% զեղչով: Այսպիսով՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 30-ը Beeline Fast սմարթֆոնը հասանելի կլինի 24 900 դրամով, Beeline Pro-ն՝  20 900 դրամով, Beeline Pro 5-ը՝  25 900 դրամով,  Beeline Pro 4-ը՝  22 900 դրամով, Beeline Smart 8-ը՝  19 900 դրամով, իսկ Beeline Pro 6-ը՝ 32 900 դրամով:

Ակցիայի շրջանակում ձեռք բերելով հեռախոս՝ բաժանորդը կստանա նաև նոր հեռախոսահամար և «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Այս սակագնային փաթեթը ներառում է 10 000 րոպե Beeline բջջային ցանցի ներսում, 1500 ՄԲ գերարագ ինտերնետ, 150 SMS տեղական ցանցերում և 10 հեռուստաալիք՝ BeeTV հավելվածով դիտելու համար:

«Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և ցանկանում ենք մեր կողմից մի փոքր անակնկալ մատուցել նրանց: Հուսով եմ, մեր այս առաջարկի շնորհիվ ուսանողները և աշակերտները կկարողանան վայելել սմարթֆոնների և մեր ծառայությունների բոլոր առավելությունները, իսկ նրանց մայրիկներն ու հարազատները միշտ կապի մեջ կլինեն նրանց հետ», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ակցիայի պայմանների և բրենդավորված հեռախոսների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում:

———————–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93