Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վահե Ջիլավյան. Նաիրիտի վերագործարկման շուրջ քննարկումները «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ իրատեսական չեն
31/08/2017 11:15
Կիսվել

Վահե Ջիլավյան. Նաիրիտի վերագործարկման շուրջ քննարկումները «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ իրատեսական չեն

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումների իրականացնումն իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը հասնում է ընդամենը մի քանի հազար ԱՄՆ դոլարի: Այս մասին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը:

– Պարոն Ջիլավյան, տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը բանակցում է կառավարության հետ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման շուրջ ու 100 միլիոն դոլարի չափով ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնում: Վերջին շրջանում հանդիպումներ են եղել կառավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես փոխվարչապետի հետ, սակայն մինչ օրս երկու կողմերը համաձայնության չեն եկել: Ինչո՞ւմն  է խնդիրը:  

– Այո, մենք հանդիպել ենք EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության ներկայացուցիչների հետ, իրենց ընդունել է նաեւ փոխվարչապետ Վաչէ Գաբրիելյանը: Եվ ի վերջո հարց առաջացավ, եթե այդ կազմակերպությունը, ինչպես նրանք ներկայացնում են, պատրաստ է նման ներդրումներ կատարել ու վերագործարկել «Նաիրիտ»-ը, ապա ինչո՞ւմն է խնդիրը: Այս համատեքստում կցանկանայի հանրության ուշադրությունը գրավել այդ «հոլդինգի» հետ կապված մի քանի փաստի վրա:

Նախ, «Նաիրիտ»-ի աշխատողների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված անձանց կողմից ՀՀ վարչապետին ներկայացված EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության (որի հասցեն նշված է Krajna 86, 881 04 Bratislava, Slovakia) փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքում (www.orsr.sk) կազմակերպության անվանումը այլ է և  գրանցված է որպես՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o.: Վերջինս գրանցված է այլ հասցեով, քան նշված է ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացված փաստաթղթերում և գրանցված է Stara Vajnorska 21, Bratislava 831 04 հասցեում:

Սակայն անգամ դա չէ ամենակարեւորը: Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքի (www.orsr.sk) համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպության հիմնադիրներ են հանդիսանում Energy consult s.r.o. և Euro law & marketing s.r.o. յուրաքանչյուրը 2500 EUR ներդրման գումարով, որոնց հանրագումարը կազմել է կազմակերպության կանոնադրական կապիտալը: Ընդ որում, և հիմնադիր հանդիսացող և հիմնադրված ընկերությունների տնօրենը նույն անձնավորությունն է՝ Աշոտ Գրիգորյանը: Սլովակիայի Հանրապետության ֆինանսական վիճակագրության պաշտոնական կայքի (www.finstat.sk) համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպությունը 2016 թվականի արդյունքներով ունեցել է 404 եվրո վնասներ, 4,596 եվրո սեփական կապիտալ և 32,096 եվրո ակտիվներ: Հիմնադիր հանդիսացող կազմակերպությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում՝ նրանց ակտիվների կամ ֆիանանսական ներդրումներ կատարելու կարողությունների վերաբերյալ   տեղեկություններ, ներկայացված չեն:   

Բնականաբար, 2016 թվականի արդյունքներով նման ֆինանսական ցուցանիշներ ունեցող  կազմակերպության հետ բացառիկ իրավունք շնորհող որևէ փաստաթղթի ստորագրումը ծայրահեղ ռիսկայնություն է ստեղծում այլ պոտենցիալ ներդրողների և հետևաբար «Նաիրիտ»-ի ապագայի համար: Քանի որ ընկերությունը չունի բավարար ֆինանսկան միջոցներ համապատասխան որակյան մասնագետների ներգրավման համար, որն էլ կհանգեցնի ոչ մասնագիտական գնահատականների հնչեցմանը և գործարանի ոչ իրական տեսքով ներկայացնելուն:

ՀՀ վարչապետին EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության փաստաթղթերի՝ «Նաիրիտ»-ի աշխատողների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված անձանց կողմից ներկայացման իրավասությունը EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության գրավոր լիազորագրով կամ համաձայնագրով հաստատված չէ:

Ամփոփելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ իրատեսական չէ 4596 եվրո սեփական կապիտալ ունեցող ընկերության հետ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար պահանջող ներդրումային ծրագրի քննարկումը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52