Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Beeline. Հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները կստանան տեխնոլոգիական լուծումներ
29/09/2017 18:30
Կիսվել

Beeline. Հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները կստանան տեխնոլոգիական լուծումներ

Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են հեռահաղորդակցության ոլորտի «Հեքըթոն» մրցույթի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի նպատակն է խրախուսել տեխնոլոգիական ձեռներեցներին՝ մշակել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը ներկայացնել դիմում-հայտ հետևյալ հղումով` http://bit.ly/2xFAiJn

Հեռահաղորդակցության «Հեքըթոն» միջոցառումն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի այն կանցկացվի հոկտեմբերի 20-21-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրում։ Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 24 ժամերի ընթացքում պետք է մշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։ Հայաստանյան հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներից կազմված ժյուրին մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված լուծումներին` կորոշի լավագույններին: Ընտրության չափանիշ է լինելու 24 ժամում կատարված աշխատանքը, ինչպես նաև գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։ Հաղթող թիմերը կստանան 3 000 և 2 000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:

«21 դարում բիզնեսը՝ հատկապես հեռահաղորդակցության ոլորտում չի կարող արդյունավետ զարգանալ առանց նորարար գաղափարների։ Իսկ նմանատիպ միջոցառումները լավ առիթ են հավաքվելու և առողջ մրցակցության մթնոլորտում հետաքրքիր լուծումներ գտնելու։ Հուսով եմ, որ այս  հեքըթոնի արդյունքում իրոք արժեքավոր գաղափարներ կծնվեն, որոնք հետագայում կօգնեն բոլորի կյանքը դարձնել ավելի լավը»,–նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Beeline Հայաստանի հետ անցկացված հեռահաղորդակցության հեքըթոնի նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ այս ոլորտում կան բազմաթիվ ուղղություններ, որոնք կարող են ունենալ արդյունավետորեն աշխատող տեխնոլոգիական ու նորարար լուծումներ։ Վստահ եմ, որ ընտրված թիմերը կառաջարկեն հետաքրքիր լուծումներ, որոնք հետագայում կարող են դառնալ մրցունակ պրոդուկտներ», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության ոլորտի այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն իրենց լուծումներ։

«Հեքըթոն» մրցույթում գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։

———–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88