Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել են հայ-բելառուսական կապերի խորացմանն ու հետագա զարգացմանը
14/05/2018 20:35
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել են հայ-բելառուսական կապերի խորացմանն ու հետագա զարգացմանը

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:

Բելառուսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Հաճելի է հանդիպել, շնորհավորում եմ, որ պատվով և ճիշտ դուրս եկաք ստեղծված իրավիճակից, ինչի համար ուրախ ենք: Շատ կարևոր է, որպեսզի Դուք ինձնից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսի՝ եղբայրական հայ ժողովրդի ու պետության հետ հարաբերություններին: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն որևէ խնդիրներ: Պատասխանատու պաշտոն եք ստանձնել և մաղթում եմ հաջողություններ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը կարևորել է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել կառուցողական ու բարեկամական մթնոլորտում: Լուկաշենկոն ավելացրել է, որ վերջերս Հայաստանի նախագահի հետ քննարկել է հայաստանյան իրադարձությունները և բելառուսական ԶԼՄ-ները ժամանել են Երևան դրանք օբյեկտիվ ներկայացնելու համար: «Շնորհակալ եմ և՛ նրան, և՛ Ձեզ: Մեր լրագրողները շփվել են Ձեր շտաբի ներկայացուցիչների հետ և ստացել իրական պատկեր»,- ասել է պարոն Լուկաշենկոն:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և մաղթանքների համար և նկատել, որ բելառուսական կողմը, այդ թվում՝ ԶԼՄ-ները, մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բելառուսի նախագահի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ի շահ երկու պետությունների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Բելառուսի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել տնտեսական կապերի խթանման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ: «Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ: Պետք է առաջին հերթին աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ, կարծում եմ՝ գործարարների շրջանում առկա է փոխգործակցության զարգացման շահագրգռվածություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91