Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Վիվասել-ՄՏՍ. 2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ
18/05/2018 20:10
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. 2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ

Մայիսի 17-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ։

2016թ-ից սկսած FPWC-ին իր միջազգային գործընկեր Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության հետ իրականացնում է Արջերի փրկման լայնածավալ ծրագիր ՀՀ-ում: 2017թ-ին Հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ տարածքում անազատության մեջ պահվում է շուրջ 80 կարմիրգրքային գորշ արջ: Կենդանիները պահվում են ինքնաշեն վանդակներում ռեստորանների, գազա-բենզալցակայանների, հյուրանոցների հարևանությամբ, տնամերձ տարածքներում՝ այցելուներին զվարճացնելու առաքելությամբ, առանց կենդանաբուժական խնամքի, անհրաժեշտ սննդակարգի և տեսակին համապատասխան կենսապայմանների:

2017թ. նոյեմբերից առ այսօր Հիմնադրամը փրկել է թվով 15 գորշ արջ, որոնք ապաստան են գտել Երևանի կենդանաբանական այգու 5 հա տարածք զբաղեցնող ազատավանդակում, իսկ մյուսները՝ տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոն հետագա վերականգնման և բուժման նպատակով: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) կառուցման աշխատանքներին շարունակում է աջակցել FPWC-ի գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Վիվասել-ՄՏՍ. 2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ

Փրկված արջերի մեծամասնությունն ունի լուրջ հոգեֆիզիոլոգիական խեղումներ և վարքագծային շեղումներ, ինչը տեսակին ոչ բնորոշ պայմաններում պահելու ու երկար տարիներ սխալ խնամքի արդյունք է:

Փրկված արջերից երկուսը՝ Զանգակն ու Բամբակը Կենտրոն են տեղափոխվել դեռ անցած տարի մայիսին, երբ Լոռու մարզային բնապահպանական տեսչությունը Հիմնադրամին ահազանգեց առանց մոր մնացած երկու արջի ձագերի մասին, որոնք գտնվել էին Փամբակ գետի շրջակայքում: Շուրջ 1 տարի Կենտրոնում անցկացնելուց հետո Զանգակն ու Բամբակը պատրաստվել են վայրի բնություն բաց թողնվելուն, որը կիրականացվի մոտ օրերս: Կենդանաբույժների պնդմամբ՝ ձագերն առողջ են և կարող են ինքնուրույն կյանք վարել, թեպետ նրանց տեղաշարժը բնության մեջ դեռ 12 ամիս կվերահսկվի ռադիոընդունիչ վզկապների միջոցով:

«Անազատ պայմաններում պահված, խեղված արջերի վերականգնումը պահանջում է  շատ լուրջ մասնագիտական աշխատանք  և ներդրումներ, ու չի երաշխավորում այդ արջերի լիարժեք վերականգնումը: Այս առումով թե կենդանաբանական այգու, թե Հիմնադրամի դիրքորոշումը շատ կոշտ է՝ մենք դեմ ենք ցանկացած տեսակի վայրի կենդանու պահմանը մարդու կողմից, դա կարող է լինել միայն Կենդանաբանական այգու ձևաչափով, որն անհրաժեշտաբար կունենա կրթական ծրագրային բաղադրիչ»,-ասում է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Մենք FPWC հիմնադրամի հետ աշխատում ենք վաղուց` Հայաստանի տարածքում անազատության մեջ գտնվող արջերի փրկման ծրագրով, և պատրաստակամ ենք էլ ավելի ինտենսիվ համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ խնդրին երկարատև և կայուն լուծում տալու համար, որը կապահովի արջերի հետագա բարեկեցությունը Հայաստանում. այս տարի նախատեսում ենք ավելացնել մեր ֆինանսական ներդրումները, որի մի մասը կարծում եմ կուղղորդենք նաև Երևանի կենդանաբանական այգուն՚` արջերի ապաստարանն ընդլայնելու համար»,-ասում է Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության տնօրեն Ալան Նայթը։

Վիվասել-ՄՏՍ. 2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ

«Մեր համագործակցությունը FPWC հիմնադրամի հետ շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով, որի շնորհիվ մենք ունենք նաև այնպիսի գործընկեր ինչպիսին է Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպությունը: Հավելեմ, որ գրեթե նույն ժամանակահատվածում սկսվել է «ՀՀ կենդանական աշխարհի մասին»  օրենքի փոփոխությունների  նախագիծը, որը կարծում եմ կներկայացվի ԱԺ հաստատման արդեն աշնանը: Օրենքը շատ խիստ կարգավորումներ է նախատեսում վայրի կենդանիների պահման համար և ենթադրում պետական վճարումների համակարգ՝ հատուկ բացված ֆոնդի հաշվին: Պետությունը լինելու է այս ծրագրի կողքին, և աջակցելու է Հիմնադրամին համապատասխան աշխատանքներ տանելու արջերին ապօրինի պահողների հետ, որպեսզի վերջիններս կամովին հանձնեն իրենց տիրապետության տակ գտնվող արջերին՚, և վերացնենք վայրի կենդանի պահելու այս սովորույթը»,- ասում է ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը։

Այս տարի արջերի փրկման ծրագիրը կշարունակվի, 2018-2019թթ. ընթացքում նախատեսվում է փրկել թվով ևս 30-40 գորշ արջ նախքան «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում բարեփոխումների փաթեթի վերջնական ընդունումը, որը հնարավորություն կտա ապահովել խնդրի տրամաբանական հանգուցալուծումը։

———–

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության առաքելությունն աշխարհի տարբեր երկրներում մարդ-վայրի բնություն հակամարտության խաչմերուկում հայտնված կենդանիների փրկությունն է: Հնդկաստանում շուրջ 800 անազատության մեջ պահվող վարժեցված «պարող» արջերի փրկության և խնամքի աշխատանքներ են տարվել: Ինդոնեզիայում հիմնական գործունեությունն ուղղված է Բոռնեոյի օրանգուտանների և այլ պրիմատների, այդ թվում նաև՝ լորիների  անազատությունից փրկությանը: Հնարավորության դեպքում փրկված կենդանիներն ազատ են արձակվում՝ վայրի բնություն, իսկ այն կենդանիները, որոնք այլևս չեն կարող ապրել վայրի կյանքով, կազմակերպության ջանքերով ապահովվում են մշտական ապաստաններով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98