2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում պանրի արտադրության ծավալն նվազել է 0․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 6,732.8 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը նվազել է 0․4%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 9․3%-ով և կազմել 1,017.1 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 29․3%-ով՝ կազմելով 4,378.7 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 25․2%-ով և կազմել 1,157.3 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 25․5%-ով և կազմել 4,127.8 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 2․9%-ով՝ կազմելով 2,603.0 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն նվազել է 20․1%-ով և կազմել 2,553.6 հազար լիտր։
