Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի հայտարարությունը
24/05/2018 19:52
Կիսվել

Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի հայտարարությունը

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչև այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա։

«Հանքաքարի արդյունահանման դադարեցումը իր հետ բերել է նաև «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի պարապուրդ (Հարավ-կովկասյան երկաթուղին Ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունն է Հայաստանում), որն ապահովում է նրա հասույթի գրեթե կեսը։ Ստեղծված իրավիճակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված է կանգնեցնել նաև արտադրությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Արտադրության սաբոտաժի մասնակիցները առաջ են քաշում տարբեր ուլտիմատիվ ազգայնական պահանջներ և ընկերության ղեկավարությանը ու աշխատողներին ենթարկում շանտաժի, հնչեցնում սպառնալիքներ։ «Բողոքողների իրական նպատակն այն է, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը թույլատրի նրանց մուտքը հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար: Բողոքողների կողմից շանտաժի իրական արդյունքը, իշխանության անգործության պայմաններում, դարձավ ձեռնարկության աշխատանքի դադարեցումը, աշխատողների աշխատավարձերի կորուստը, իսկ պետության համար՝ շահույթի, օգտակար հանածոների արդյունահանման դիմաց վճարվող հարկերի, բոլոր մակարդակներում սոցիալական վճարների կորուստը, երկրում ներդրումային մթնոլորտի վատթարացումը»,-տեղեկացրին ընկերությունից:։

2007թ․ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը սույն արտադրական կոմպլեքսը ձեռք բերեց աղետալի վիճակում՝ պետության և աշխատանքային կոլեկտիվի նկատմամբ ունեցած պարտքերով։ Հայաստանում աշխատանքի 10 տարիների ընթացքում ընկերությունը ձեռնարկության զարգացման և արդիականացման ուղղությամբ ներդրել է ավելի քան 505 միլիոն ԱՄՆ դոլար, դառնալով ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։ Արդյունքում, այսօր ընկերության աշխատողների թիվը հասնում է 2000-ի, իսկ Հայաստանի բյուջե վճարվող հարկերը անցնում են 200 միլիոն ԱՄՆ դոլարը։ Միայն 2017 թվականին ԳեոՊրոՄայնինգը պետական բյուջե է վճարել մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար և ընդգրկվել երկրի հինգ խոշոր հարկ վճարողների թվում։

«ԳեոՊրոՄայնինգը» անհանգստանում է իր աշխատողների ֆիզիկական անվտանգության վերաբերյալ հնչող սպառնալիքների համար և ՀՀ Կառավարությանը և ուժային կառույցներին կոչ է անում կանգնել ի պաշտպանություն պետության և օտարերկրյա ներդրողների շահերի, որոնք տեղերում սոցիալական ծրագրեր են իրականացնում։ Ընկերությունը պետության կողմից աջակցության հույս է հայտնում, ակնկալելով, որ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի արդյունաբերական ձեռնարկությունների կայուն, առանց խոչընդոտների աշխատանքը ապահովելու համար միջոցներ կձեռնարկվեն։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85