Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Միլիարդատերը մոռացել է 500 մլն․ դոլար արժողությամբ գաղտնաբառը հայտնել իր ժառանգներին
31/05/2018 13:19
Կիսվել

Միլիարդատերը մոռացել է 500 մլն․ դոլար արժողությամբ գաղտնաբառը հայտնել իր ժառանգներին

Ամերիկացի միլիարդատեր, բանկային խոշոր բիզնեսի ժառանգ Մեթյու Մելոնը սկսել է ներդրումներ կատարել կրիպտոարժույթի շուկայում այն ժամանակ, երբ այդ ոլորտը դեռ նոր էր զարգանում։ Այդ պահին նրա ընտանիքի ընդհանուր ունեցվածքը գնահատվում էր 11,5 մլրդ․ ԱՄՆ դոլար, որից մոտ 900 մլն․ ԱՄՆ դոլարը ներկայացված էր կրիպտոարժույթների ակտիվների տեսքով։ Այդ մասին տեղեկանում ենք Forbes ամսագրի կողմից հրապարակված կրիպտոմիլիոնատերի ցուցակից։

Նրա հանկարծակի մահվան փաստը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում՝ վերջինիս կրիպտոարժույթների նկատմամբ ժառանգական իրավունքների բացակայության պատճառով։ Իրավական դաշտը թույլ է տալիս նման դեպքերում ունեցվածքը փոխանցել ընտանիքին, սակայն կրիպտոարժույթների պարագայում նման գործընթացը բացառվում է։ Քանի որ կրիպտոարժույթի մասին հնարավոր յուրաքանչյուր տեղեկատվություն՝ դրամապանակի գաղտնաբառը, անցման կոդերը, բանալի արտահայտությունները հասանելի է միայն հենց օգտատերին։ Եթե օգտատերը այդ տեղեկատվությունը նախապես չի փոխանցել հնարավոր ժառանգներին, ապա մահացածի թվային ակտիվներ մուտք գործելը անհնար է դառնում։

Նշենք, որ կրիպտոարժույթների ոլորտն ի սկզբանե ստեղծված է գաղտինության, անվտանգության և անձնական բանալու պաշպանության սկզբունքերի հիման վրա։ Միայն բանալու առկայությունը կարող է ապահովել մուտքը դեպի թվային դրամապանակ։

Տեղեկացնենք, որ գոյություն ունեցող տարատեսակ հաշվետվություններում Մեթյու Մելոնի Ripple (XRP)-ի վերջնական հաշվեկշռում նշված են տարբեր գումարներ՝ 250 մլն․ ԱՄՆ դոլարից մինչև 500-ը։

Միլիարդատիրոջ ժառանգներին մնում է գտնել այդ բանալին, հակառակ դեպքում՝ նրանք կարող են կորցնել 500 մլն․ ԱՄՆ դոլար արժողությամբ Ripple-ը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29