Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը վերանալու է. սեփականատերը ցանկանում է վաճառել այն
31/05/2018 23:19
Կիսվել

Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը վերանալու է. սեփականատերը ցանկանում է վաճառել այն

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է հիմնականում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատիրոջ հետ վերջերս ունեցած բանակցությունների արդյունքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Պետական նախարարը նշել է, որ ընդառաջելով հանրային դժգոհությանը՝ իշխանության անունից ինքն օրերս հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ, և տեղի են ունեցել ծանր, բայց արդյունավետ բանակցություններ: Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնական հաջողությունը եղել է մենաշնորհի վերացման վերաբերյալ սեփականատիրոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունը: Որպես հաջորդ քայլ՝ Ա. Հարությունյանը, լրագրողների ներկայությամբ, ստորագրել է ՀՀ-ում գործող երեք օպերատորներին հղված նամակները, որոնցով նրանց առաջարկվում է գործունեություն ծավալել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում:

Հանդիպմանը հնչել է մտահոգություն, որ նախկինում պաշտոնական հավաստիացումներ են եղել առ այն, որ արցախյան հեռահաղորդակցային շուկայում այլ ընկերությունների հայտնվելը հակասում է գործող օպերատորի և Արցախի կառավարության միջև 2001 թ․ կնքված պայմանագրին, որի խզումը ենթադրում է Արցախի կողմից ֆինանսական փոխհատուցումների տրամադրում։ Մտահոգությանն ի պատասխան՝ Ա․ Հարությունյանը հաստատել է, որ պայմանագրում իրոք առկա են նման իրավակարգավորումներ։ «Պայմանագիրը շուտով կհրապարակվի, և դուք կհամոզվեք, որ, այո՛, նման դրույթներ այնտեղ առկա են, հստակորեն ֆիքսված են նաև վեճերի կարգավորման իրավական արբիտրաժային մեխանիզմները։ Ցանկանում եմ նշել, սակայն, որ հավասար պայմաններով նոր օպերատորների հավանական մուտքը և մենաշնորհային ռեժիմի դե-ֆակտո դադարեցման պատրաստակամությունը հնարավոր են դարձել իմ և ընկերության սեփականատիրոջ միջև բանակցություններում ձեռք բերված բանավոր համաձայնության միջոցով։ Ապագայում նախատեսվում է նաև գրավոր տեսքի բերել այդ համաձայնությունը»,- ասել է պետնախարարը։

«Բացի պայմանագրով նախատեսված մենաշնորհի վերացումից, պայմանավորվածություն եմ ձեռք բերել սեպտեմբերի 1-ից հետվճարային բաժանորդներից գանձվող բաժանորդավճարը նվազեցնել 50 տոկոսով, րոպեավճարը՝ 20 տոկոսով, նույն չափով կնվազի նաև ռոումինգ ծառայության վճարը: Սեփականատերը պարտավորվել է նաև մոտ 11 մլն եվրոյի ներդրում կատարել, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռք առնել մինչև տարեվերջ 3G ծառայության և համացանցի որակի բարելավման ու դրանց սակագների նվազեցման ուղղությամբ: Բացի նշվածից, նաև կգործեն տարբեր սակագնային փաթեթներ, որոնց գնային առաջարկները շատ ավելի շահավետ կլինեն բաժանորդների համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարը նշել է, որ առաջիկայում կհրավիրվի գնահատում իրականացնող միջազգային լիցենզավորում ունեցող ընկերություն, որը կգնահատի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության արժեքը՝ կատարված ներդրումներով հանդերձ, քանի որ սեփականատերը ցանկություն է հայտնել վաճառել ընկերությունը գնահատված արժեքից նույնիսկ ավելի ցածր գնով և ներդնել գործարքից ստացված գումարն Արցախի գյուղատնտեսության ոլորտում:

Պետնախարարն անդրադարձել է նաև լրագրողներին հուզող այլ հարցերի։ Այսպես, խոսելով Արցախում գազի ներտնային սպասարկման ծառայության ներդրման մասին՝ Ա․ Հարությունյանը նշել է, որ հարցի լուծումն օրախնդիր է, առկախ է միայն պատշաճ մեխանիզմի ընտրության հարցը։ «Սպասում ենք, թե երևանյան մեր գործընկերները մոտ օրերս ինչ լուծում կտան այդ հարցին, որից հետո նախատեսում ենք նույն մեխանիզմը ներդնել նաև Արցախում»,- նշել է պետնախարարը։

Ասուլիսին ներկա լրագրողները պետական նախարար Արայիկ Հարությունյանին են փոխանցել բնակչության շրջանում տարածված լուրերը, թե որոշ մասնավոր առևտրային տարածքներ և ընկերություններ անցել են պետական սեփականության: Այդ առթիվ հնչած հարցին ի պատասխան՝ պետնախարարը հերքել է այդօրինակ ասեկոսեները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Պատասխանելով Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածի բարեկարգությանն առնչվող մտահոգությանը՝ Ա․ Հարությունյանը նշել է, որ նշված հարցի լուծման վերահսկողությունն ի պաշտոնե գտնվում է իր լիազորությունների շրջանակներում, և կախված ճանապարհին վերաբերող կոնկրետ խնդիրներից՝ կտրվեն համապատասխան հանձնարարականներ։

Խոսելով արցախյան իշխանությունների գործունեության թափանցիկության և պետություն-քաղաքացի արդյունավետ կապի մասին՝ պետնախարարը վստահեցրել է, որ թե՛ նախկինում, թե՛ ներկայումս կառավարությունն ականջալուր է քաղաքացիների հիմնավորված դժգոհություններին։ «Միշտ էլ լսել ու հաշվի ենք առել քաղաքացիների ընդգծված դժգոհությունը, հիմա՝ առավել ևս։ Անձամբ պատրաստ եմ բաց և թափանցիկ ռեժիմով քննարկել իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում գտնվող և հասարակության լայն շրջանակներին հուզող բոլոր հարցերը»,- ասել է Ա․ Հարությունյանը»։

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91