Վերջին ինն ամսում Ջեֆ Բեզոսի կարողությունն աճել է 50 մլրդ դոլարով
Amazon առևտրային հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձավ առաջին միլիարդատերը ում կարողությունը հատեց 150 մլրդ դոլարի սահմանագիծը։ Հետաքրքրական է, որ 100 մլրդ դոլարի սահմանագիծը հատվել էր 2017թ. նոյեմբեր ամսին։
Հուլիսի 16-ին ամերիկյան Forbes պարբերականը նրա կարողությունը գտնահատել է 150.2 մլրդ դոլար։ Բեզոսի կարողության հիմնական մասը կազմում է Amazon-ի բաժնետոմսերի 16%-ը, ինչը կորպորացիայի 887 մլրդ դոլար կապիտալիզացիայի պայմաններում կազմում է մոտ 142 մլրդ դոլար։