Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ․ Կանաչ նախագծերի շնորհիվ կանխել է տարեկան 6.5 հազար տոննա ածխաթթու գազի արտանետումը
13/09/2018 13:23
Կիսվել

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ․ Կանաչ նախագծերի շնորհիվ կանխել է տարեկան 6.5 հազար տոննա ածխաթթու գազի արտանետումը

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ լիզինգային վարկային կազմակերպությունն էլ ավելի է ամրապնդել դիրքերը շուկայում և ներդրել նոր ծառայություններ։ Ընկերության ձեռքբերումների և ծրագրերի մասին «Արմենպրես»-ին պատմում է ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ փակ բաժնետիրական ընկերության  գլխավոր  տնօրեն Արսեն Բազիկյանը։

– Ի՞նչ նախադրյալներով է պայմանավորված ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի կողմից Կանաչ նախագծերի ֆինանսավորումը։ Ե՞րբ է ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն սկսել դրանց իրականացումը։ Ո՞ր ոլորտներն է ընդգրկում Կանաչ նախագծերի ֆինանսավորումը։

– Կարող եմ Կանաչ նախագծերի ֆինանսավորման նախադրյալների երկու հիմնական խումբ շեշտել։ 2003 թվականից սկսած, երբ մեր ընկերությունն զբաղվում էր հիմնական միջոցների վարձակալության (լիզինգի) ծառայությունների մատուցմամբ՝ մենք աշխատանքի բերումով շփվեցինք մեծ թվով գործարարների, տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնց մոտ իրականացված վերլուծությունների ժամանակ պարզ դարձավ, որ վարձակալվող հիմնական միջոցների մի մասում կան շրջակա միջավայրի համար ոչ բարենպաստ կամ, այսպես ասեմ, վնասակար արտանետումներ ունեցող բաղադրիչներ։ Եվ այդպիսի բաղադրիչների հնարավոր առկայությամբ հիմնական միջոցների վարձակալության ծավալներն աճում էին, նաև զարգանում էին տնտեսության այնպիսի ճյուղեր, որոնք կամա թե ակամա պարունակում են այդպիսի բաղադրիչներ։ Խոսքը վերաբերում է հանքարդյունաբերության, շինարարության, տրանսպորտի, տարբեր արտադրական ճյուղերի։ Նախադրյալներից մեկը սա էր։

Երկրորդը։ Սկսած 2007-2008 թվականներից, երբ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն սկսեց աշխատել նաև մի շարք միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում և օգտագործել տարբեր միջազգային ֆոնդերի ռեսուրսները, մենք նկատեցինք, որ այդ ֆոնդերի կողմից կա շատ մեծ ուշադրություն շրջակա միջավայրի պահպանության, էներգառեսուրսների խնայողության բաղադրիչներին, որոնք բնորոշում են արդեն համամարդկային հիմնախնդիրներ։ Միջազգային կազմակերպությունների կողմից շատ խիստ մոնիտորինգի և վերահսկողության էին ենթարկվում այն բոլոր ներդրումները, որոնք մենք իրականացնում էինք տնտեսության տարբեր ճյուղերում։ Մենք ստիպված էինք բազմաբնույթ հաշվետվություններ ներկայացնել, ինչից բիզնես գործընթացը երկարում էր. շատ դժվար էր տարանջատել, թե որն է համարվում կանաչ ֆինանսավորում…

Այսպիսով՝ Կանաչ նախագծերի ֆինանսավորման նախադրյալների երկրորդ խումբը կապված էր, այսպես ասած, միջազգային թրենդի կամ միջազգային պրակտիկայում արդեն կիրառվող և լայն ճանաչում ստացած չափանիշների հետ, որոնք պարտադիր էին ֆինանսական կառույցների կողմից միջոցների տրամադրման պարագայում։ Խոշոր ֆինանսական ինստիտուտները, որոնք մեծ գումարների պայմանագրեր են կնքում տարբեր երկրների ֆինանսական կառույցների հետ, առաջին պլանում դնում են հենց այս հարցը։

Եվ Կանաչ նախագծեր ֆինանսավորելու մեր մտադրությունն սկսեց իրականացվել 2010 թվականից, երբ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի տարբեր ստորաբաժանումների ներսում սկսեցին ձևավորվել նեղ մասնագիտական ուղղություններ, որտեղ մեր աշխատակիցները պետք է սկսեին հասկանալ, թե ինչ է Կանաչ նախագիծը, Կանաչ ֆինանսավորումը, Կանաչ տնտեսությունը։ Պետք էր մեծ ծավալի աշխատանք տանել ընկերության ներսում՝ վերապատրաստումների, տեղեկատվության տրամադրման առումով։ Խնդիր էր նաև այդ տեղեկատվությունը պոտենցիալ հաճախորդներին փոխանցելը, որոնց պետք էր ամենայն մանրամասնությամբ բացատրել, թե ինչ է Կանաչ ֆինանսավորումը։

Արդեն 2013 թվականին հիմնեցինք մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդը։ Դրա նախադրյալներից մեկը եղավ այն, որ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը Green for Growth հիմնադրամից ներգրավեց դրամական միջոցներ, որոնք ուղղված էին բացացառապես էներգախնայող սարքավորումների լիզինգին, էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ֆինանսավորմանը և տարբեր Կանաչ նախագծերի։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներգրավված էին մեր համատեղ ծրագրում։ Չկար մի ոլորտ, և առ այսօր էլ այդպես է, որ կանաչ ֆինանսավորման որևէ բաղադրիչ չունենա՝ լինի գյուղատնտեսությունը, թե՛ շինարարությունը, տրանսպորտը, թե՛ կապը, անգամ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները։ Եվ այսօր մեր լիզինգային վարկային կազմակերպությունը կարողանում է  առաջին իսկ պահից գրեթե 80 տոկոսով հասկանալ և տարանջատել՝ կանաչ ֆինանսավորում է տրամադրում, թե՝ ոչ։ 

– Ինպե՞ս ձևավորվեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, ներկայում ի՞նչ ծավալներ և ոլորտներ է ներառում այն։

– Մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդն արդեն 5 տարեկան է։ «Գրին Լիզինգ»-ի իրականացման սկզբում թե՛ մեր աշխատակազմը, թե՛ հաճախորդները մտավախություն ունեին, որ ենթաբրենդը կարող է չընկալվել, չընդունվել և խորթ թվալ թե՛ մեր հաճախորդներին, շահառուներին, թե՛ մեր մատակարար կազմակերպություններին։ Դասընթացների մասնակցելու արդյունքում մենք կարողացանք մշակել «Գրին Լիզինգ» ենթաբրենդի բրենդբուքը, և այդ աշխատանքներին մեզ շատ աջակցեց «Ստատուս Հոլդինգ» ընկերությունը։ Ենթաբրենդն ստացավ «Գրին Լիզինգ, շահավետ բոլոր իմաստներով» կարգախոսը։ Ասեմ, որ ենթաբրենդի պատկերանշանի չորս փոքր քառակուսիները խորհրդանշում են «Գրին Լիզինգ»-ի գործունեության ուղղությունները՝

-արևային, այլընտրանքային և վերականգնվող էներգետիկան,

-գյուղատնտեսության Կանաչ ֆինանսավորումը (կաթիլային ոռոգման համակարգեր, կարկտապաշտպան համակարգեր, սարքավորումներ),

-ավտոմոբիլային տրանսպորտը (էլեկտրամոբիլներ, այլընտրանքային վառելիքով, հիբրիդ շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներ),

-արդյունաբերական այնպիսի հոսքագծերը, որոնք սերտիֆիկացման միջազգային կառույցների և ընկերությունների կողմից որակվում են որպես էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումներ։ Հիմնական միջոցների ցանկացած լուրջ արտադրող իր տեսականիում ունի նման սարքավորումների մեկ-երկու տեսակ։

Համապատասխան աշխատանք տանելով մեր մատակարար ընկերությունների շրջանում՝ կարողացանք ձևավորել «Գրին Լիզինգ» ենթաբրենդի մատակարարների ցանկը, որոնք արդեն շուրջ 40-նն են  ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի մոտ 180 մատակարար ընկերությունների մեջ. դրանք և՛ հայրենական, և՛ արտերկրի արտադրողներ են։ Աճել են նաև ենթաբրենդի շրջանում վարկավորման ծավալները, և եթե 2014 -15 թվականներին ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի պորտֆելում «Գրին Լիզինգ»-ի ներդրումները 12-14 տոկոս էին, ապա այս պահին դրանք գերզանցում են ընդհանուր պորտֆելի 60 տոկոսը (ֆինանսավորվում են առավելապես կանաչ նախագծեր). դրանք մոտ 800 ֆինանսավորված նախագծեր են՝ 8.2 մլրդ դրամ (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր գումարով։ Ընդ որում, Կանաչ նախագծերով լիզինգի գումարների վերադարձնելիությունը գրեթե 99 տոկոս է. պետք է հաշվի առնենք, որ այստեղ գործ ունենք հաշվենկատ, գիտակից, զարգացման նպատակներ հետապնդող սպառողի հետ։ Այդ նախագծերի շրջանակում, ըստ մեր գործընկեր կառույցների հաշվարկների, կանխվել է տարեկան 6 հազար 500 տոննա ածխաթթու գազի արտանետումը։

Եվ պատահական չէ, որ մեծ թվով միջազգային ֆոնդեր և ընկերություններ այսօր վստահում են մեզ՝ որպես Հայաստանում Կանաչ ֆինանսավորման առաջատարի։ Նաև պատահական չէ, որ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը 2017 թվականի հոկտեմբերին դարձավ միակ ֆինանսական կառույցը Հայաստանից, որ շահեց համաշխարհային ,,Հորիզոն 2020,, ծրագրի դրամաշնորհը (ընդհանուր առմամբ՝ տրամադրվել է 6 երկրի 12 ընկերության, որոնցից 6-ը եղել են ֆինանսական, մյուս 6-ը՝ աջակից խորհրդատվական ընկերություններ)։ Այդ դրամաշնորհը կօգտագործվի բացառապես էներգախնայող նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ գիտելիքների բարելավման, դասընթացների, մատակարար ընկերությունների հետ աշխատանքների իրականացման, «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ճանաչելիության մակարդակի բարձրացման, գովազդի, ուսաումնամեթոդական ծրագրերի իրականացման համար։

– ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը շուկայի առաջատարն է և եղանակ ձևավորողը, այն չափանիշների համակարգ է ձևավորել։  Չե՞ք գտնում, որ այդ չափանիշները պետք է տարածվեն Հայաստանով, և դա օգտակար կլինի ամբողջ երկրի համար։

– Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ։ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն, իհարկե, այնպիսի ինստիտուտ չէ, որպեսզի կարողանա ստանդարտներ և էտալոններ սահմանել, սակայն, հաշվի առնելով մեր 5 տարվա փորձը լիզինգային Կանաչ նախագծերի ֆինանսավորման ոլորտում, կարող է իր հաճախորդներին և մատակարարներին, և, առհասարակ, ազգաբնակչությանը տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե որ նախագիծը կարող է համարվել կանաչ, որքանով է այն արդյունավետ կամ օգտակար կոնկրետ ընկերությանը կամ անձին։ Հատկանաշական է, որմեր մատուցած ծառայությունների գործիքակազմում ֆինանսական ծառայությունների հետ մեկտեղ  պակաս բաժին չեն կազմում  ոչ ֆինանսական բնույթի ծառայություններըորոնք մեր ընկերությունը տրամադրում է. դրանք են՝ անվճար խորհրդատվությունը, անվճար էներգաաուդիտի ծառայությունները, որոնք մենք մատուցում ենք թե՛ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի, թե՛ ընկերության հետ համագործակցող մի շարք մատակարար և խորհրդատվական ընկերությունների միջոցով, որոնց ամբողջ ծախսը մենք վերցրել են մեզ վրա։ Միգուցե, հնարավոր է, որ հետագայում այնպես աճեն ծավալները և այնպիսի պահանջարկ առաջանա մեր հաճախորդների մոտ, որ մենք կարողանանք լուրջ նախագծերի համար վճարովի խորհրդատվական ծառայություններ մատուցել։։

Նշեմ նաև, որ իր գործունեության բնույթով պայմանավորված, մեր ընկերությունը գործ է ունենում տարբեր պետական կառույցների հետ՝ թույլտվությունների և հավաստագրերի ստացման, փորձաքննության, բազմաթիվ զննումներիգործընթացի հետ կապված, և ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն այն բացառիկ ֆինանսական հաստատություններից մեկն է, որը ոչ միան փող է վաճառում, այլև մատուցում է բազմաթիվ ներկայացուցչական ծառայություններ, որոնք ներառում են ժամանակատար աշխատանքը պետական, տարբեր ծառայություններ մատուցողմարմինների հետ։ Դա է մեր հիմնական մրցակցային առավելությունը։ 

– Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունն աջակցում Կանաչ նախագծերի իրականացմանը։ Ի՞նչ ազդեցություն է գործում այդ աջակցությանը լիզինգատուի՝ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի և լիզինգառուի՝ ընկերության հաճախորդների վրա։

– 2016 թվականից մեր ընկերությունը, բացի միջազգային այլ ֆինանսական հաստատություններից, սկսեց համագործակցել Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրի հետ, որը  Հայաստանում գերմանական KfW բանկի ծրագրերի իրականացման պետական գրասենյակն է, հիմնված է և աջակցություն է ստանում ՀՀ ԿԲ-ի կողմից։ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը մասնակցում է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրի և KfW բանկի միջոցներով իրականացվող 6 ծրագրերից 5-ում, և առաջատարներից է դրանցից 3-ում։ Այդ ծրագրերին մասնակցում են Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները։ ԿԲ-ի շատ հաջող իրականացված հեջավորման (մեկ այլ արժույթով ներգրավվող ռեսուրսի փոխարկումը մեկ այլ արժույթի, տվյալ դեպքում՝ հայկական դրամի) արդյունքում, երբ արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկն իր վրա է վերցրել ԿԲ-ն, մենք ներգրավել ենք շատ մատչելի ֆինանսական ռեսուրս, ինչի արդյունքում մեր հաճախորդներին կարողացել ենք տրամադրել այնպիսի ծառայություն, որը հայկական դրամով և ցածր տոկոսադրույքով է, և ունի այն բաղադրիչները, որոնք  կան «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում։

2017 թվականից մասնակցում ենք նաև ՀՀ կառավարության «Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին», որի շրջանակում կառավարությունը 7 տոկոսով սուբսիդավորվում է գյուղացիական տնտեսությունների կողմից գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման լիզինգի գործարքները։ Արդյունքում՝ մենք կարողանում ենք մեր հաճախորդներին տրամադրել գյուղտեխնիկա 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Եվ այս գործարքների մեջ գերակշռողն էլի Կանաչ գործարքներն են, քանի որ այսօր տրակտորների և կցասարքերի արտադրողները նույնպես ունեն «կանաչ» պահանջներ առ այն, որ այդ տեխնիկան, օրինակ, քիչ վառելիք պետք է ծախսի, նվազագույն արտանետումներ կատարի։

Արդեն 2018 թվականի կեսերից մեկնարկեց ՀՀ կառավարության «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծրագիր»-ը, որտեղ նույնպես պետությունը սուբսիդավորում է լիզինգի տարեկան 9 տոկոսից  7 տոկոսը։ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն արդեն իրականացրել է մի քանի գործարք, և այստեղ լիզինգի առարկա տեսականին ավելի մեծ է՝ ջերմոցային տնտեսությունների սարքավորումներ, սառնարաններ, տարբեր տեսակի գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորումներ։ Այս ծրագրի դեպքում ևս մեր ներդրումների 80 տոկոսն ուղղվում է Կանաչ նախագծերի ֆինանսավորմանը։ Ընդ որում, այստեղ շատ հաճախ տրամադրում ենք փաթեթային լուծումներ, որոնք, օրինակ, ջերմոցային տնտեսությունների պարագայում կարող են ներառել կաթիլային ոռոգման համակարգերը, արևային պանելները և այլ սարքավորումներ։ Հատկանշական է, որ գյուղացիական տնտեսությունները մեր «մեկ պատուհանից» կարող են բավարարել իրենց գործունեության ամբողջ շղթայի համար անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի պահանջարկը։

Բացի այդ, ՀՀ կառավարությունը հաստատել է էլեկտրամոբիլների կիրառմանն աջակցող փաթեթ, որը ներառում է կայանատեղիներում  էլեկտրամոբիլների անվճար կայանումը, դրանց մաքսազերծման հատուկ ռեժիմը, և նախատեսվում են նոր արտոնություններ։

Պետության հետ համագործակցության ևս մեկ օրինակ է Սննդի անվտանգության պետական ծառայության հետ հուշագրով հաստատված համագործակցությունը, որի շրջանակում մսամթերք և հացամթերք տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների լիզինգն ավելի շահավետ պայմաններով՝ տարեկան 4.9 տոկոսով ենք իրականացնում։ Այս դեպքում ավտոմեքենաները տրամադրվում են արդեն իսկ գործարանում ներկառուցված սառնարաններով և հացի դարակներով։

Անգնահատելի է 2015 թվականից էներգետիկայի նախարարության տրամադրած աջակցությունը. երբ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը մասնակցում էր «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի ծրագրին, որտեղ ներկայում առաջատարն ենք շուրջ 500 ծրագրով, նախարարությունը մեզ տրամադրեց արևային էներգետիկայի մասով  մեծ ծավալի խորհրդատվություն։ Այն վերաբերում էր և՛ լիզինգային գործարքների սակագների սահմանմանը, և՛ լիզինգով ջրատաքացուցիչներ ու արևային կայաններ ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձ բաժանորդներին ցանցին միացման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը  միջնորդելուն և այլն։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58