Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մեքենաների առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար կսահմանվի 1% հարկ
25/01/2019 09:54
Կիսվել

Մեքենաների առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար կսահմանվի 1% հարկ

ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով անդրադարձ է կատարվում  մեքենաների առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց հարկման համակարգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Նախատեսվում է վաճառքի գնից 1 տոկոս եկամտային հարկի վճարման կանոնի ամրագրում, որը չպետք է լինի ավելի պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 100 դրամը: Զուգահեռաբար նախատեսվում է հետադարձ ուժ տալ այս կանոնին, այսինքն՝ կիրառել 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, որպեսզի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում զբաղվել են առքուվաճառքով և կուտակել են հարկային պարտավորություններ, կարողանան կատարել դրանք»,- ասաց նա:

Համաձայնելովդիտարկմանը, որ նրանց համար սահմանվող հարկային բեռը բավական ցածր է, Պողոսյանը տվեց դրա հիմնավորումները: «Առաջինը, որպեսզի նրանք նախ կարողանան մարել իրենց առաջ կուտակված հարկային պարտավորությունները, որովհետև եթե դրանք լինեն ավելի բարձր դրույքաչափերով հաշվարկվող պարտավորություններ, իրատեսական չեն դառնա դրանց մարումները: Դրա այլընտրանքն այն է, որ նորից կատարվի հարկային համաներում, ինչը խիստ անցանկալի է, քանի որ այս անձանց համար վերջին 2-3 տարիների ընթացքում արդեն երկու անգամ համաներում կատարվել է: Երկրորդ, ավտոմեքենաների առքուվաճառքն առանձնահատուկ է այն առումով, որ գուցե վաճառքի գինը բարձր է, սակայն միջնորդավճարը, որն այս մարդիկ աշխատում են, բարձր չէ, հետևաբար եթե մենք դրույքաչափը կիրառում ենք վաճառքի գնի նկատմամբ, բարձր դրույքաչափի միջոցով հաշվարկվող հարկը կարող է ստացվել ավելի մեծ գումար, քան նրանց միջնորդավճարն է»,- նշեց նա:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98