Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Բիզնես Արմենիա. Արտահանման ռեկորդային և ներդրումների բարելավված ցուցանիշներ
01/02/2019 13:15
Կիսվել

Բիզնես Արմենիա. Արտահանման ռեկորդային և ներդրումների բարելավված ցուցանիշներ

Բիզնես Արմենիա հիմնադրամը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել 2018թ. գործունեության հաշվետվությունը։ Անցած տարի հիմնադրամի թիմն ապահովել է ռեկորդային՝ 6.8 միլիարդ դրամի արտահանման պայմանագիր։ Ծախսած 1 դրամի դիմաց ապահովվել է 26.4 դրամի արդյունք։ Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայկական 116 ընկերություն մասնակցել է 10 միջազգային ցուցահանդեսի՝ գտնելով միջազգային խոշոր գնորդներ.

2018 թվականին բարելավվել է նաև (վերա)ներդրումների ցուցանիշը. շուրջ 21.1 միլիոն դոլար՝ անցած տարվա 15 միլիոն և նախորդ տարվա 0 դոլարի համեմատությամբ։ Բիզնես Արմենիայի թիմն անցած տարի համաժողովների, արտագնա քարոզարշավների, գործարար այլ միջոցառումների ու առօրյա աշխատանքի ընթացքում հանդիպել է շուրջ 392 պոտենցիալ ներդրողների հետ՝ որպես արդյունք կնքելով 350 միլիոն դոլարի ներդրումների իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր։ Օտարերկրյա ներդրողների շարքում են «Նյու Յիդա», «ԱՐԳԱ-Յուրոսթիլ», «Ղալբուրջյան Գրուպ», «Արադ», «Ատլաս Գլոբալ», «Էկոտեխպրոմ», «Մատալուսկաուպա Օնլայն Օյ», «ՎՀԼ Դեվելոփմենթ» ընկերությունները։

«Տարեվերջին ներդրվել է ծառայությունների սպասարկման «մեկ պատուհան» համակարգը, որով փաստացի ընդլայնվեցին նաև Բիզնես Արմենիայի աջակցության շրջանակները»,- նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի 2017-2018թթ. գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Բիզնես Արմենիայի թիմը նաև աջակցել է Հայաստանում 2018 թ. հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի և 22-24-ին՝ ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառման՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52