Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Սևան Ստարտափ Սամմիթ 2019 բիզնես ֆորումը կկայանա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը
05/02/2019 15:51
Կիսվել

Սևան Ստարտափ Սամմիթ 2019 բիզնես ֆորումը կկայանա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը

«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի օրերն արդեն հայտնի են։ Վրանային բիզնես ֆորումը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը։ Սևանի ափին կհավաքվեն ավելի քան 1000 ձեռներեցներ ողջ աշխարհից։

Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների մեջ անկաշկանդ կապի հաստատումը։ Սամմիթի 7 օրերի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել դասախոսությունների և քննարկումների բիզնես աշխարհի հաջողակների հետ։ 2019-ին ևս Հայաստան կհրավիրվեն հաջողակ ստարտափների հիմնադիրներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն և կուղղորդեն նորարարներին։ Նախատեսվում է հյուրընկալել ավելի քան 100 բիզնես էքսպերտների և մենթորների։

«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդը կգերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը, որը կբաշխվի հաղթող ստարտափների միջև։ Սամմիթին ներկա կլինեն ավելի քան 10 վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ և կներգրավվեն միջազգային աքսելերացիոն ծրագրերի ներկայացուցիչներ։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է․

– Սամմիթն արդեն դարձել է ոչ միայն հայկական, այլև միջազգային ստարտափ էկոհամակարգի սպասվող միջոցառումներից։ Փորձում ենք ամեն տարի ներգրավել էլ ավելի ազդեցիկ ներդրումային ֆոնդեր և հաջողակ ձեռներեցների։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաև երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»-ի կողմից։

Սամմիթին, որն առաջին անգամ անցկացվել է 2016-ին, մինչ օրս մասնակցել են ավելի քան 2000 գործարարների և ստարտափների հիմնադիրներ։ Մրցանակային ֆոնդը գերազանցում է 150,000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1,000,000 ԱՄՆ դոլարը։ 2018-ին Սամմիթն անցկացվել է 3 անգամ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում և Հայաստանում։

Եթե ունեք ստարտափ գաղափարներ, որոնք ցանկանում եք իրագործել կամ արդեն իրագործման փուլում եք, և ցանկանում եք զարգացնել այն, հաղթել գրանտներ և հանդիպել ներդրողների, ապա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ամենալավ հարթակն է դրա համար։ Մասնակցելու համար գրանցվեք այստեղ ՝ https://www.seasidestartupsummit.com/events/82

 

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25