Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Beeline. տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
21/02/2019 18:58
Կիսվել

Beeline. տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Այս հանդիպման խորագիրն էր՝ «Հայաստանի ստարտափ էկոհամակարգ», բանախոսներ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հանդիպման ընթացքում խոսվել է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին։ Բագրատ Ենգիբարյանը պատմել է նաև Հայաստանի ստարտափ էկոհամակարգի առավելությունների և բացերի, պետության հետ համագործակցության, գիտատար ստարտափների աջակցության և մարզային ծրագրերի զարգացման մասին։ Անդրեյ Պյատախինն իր հերթին ներկայացրել է ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերը և հեռահաղորդակցության ոլորտի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։

«Այսօր ունեցանք չափազանց հետաքրքիր հանդիպում։  Անչափ կարևոր և իհարկե հետաքրքիր էր լսել Բագրատ Ենգիբարյանի նման մարդուն, ով կանգնած է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ստեղծման հիմքում։ Ուրախացնում է նաև ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերի հաջող ընթացքը և հաճելի է տեսնել, թե Անդրեյ Պյատախինն ինչ կարևորությունն է տալիս դրանց», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Հայաստանի ՏՏ ոլորտում հաջողությունները բազմաթիվ են և պայմանավորված են մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ, ոլորտում դրամաշնորհային ծրագրերի զարգացմամբ, ինչպես նաև մեծ ընկերությունների կողմից համապատասխան էկոհամակարգերի ստեղծմամբ և զարգացմամբ։ Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան գրանցվում է 100 հայկական ստարտափ, որոնց 80 տոկոսը 2-3 տարի հետո շարունակում են աշխատել, չեն փակվում։ Ներկայում կարևոր է ուշադրությունն ուղղել մարզերին և այնտեղ ներդնել ոլորտում ձեռքբերված փորձը», –  նշեց «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Մենք ուրախ ենք մաս կազմել և  ներսից սատարել հայկական էկոհամակարգի զարգացմանը։ Արդեն մի քանի տարի է մենք սերտորեն աշխատում ենք ստարտափների և այս ոլորտի փորձագետների հետ։ ՍտարՀաբ Օֆլայն ձևաչափի հանդիպումները մեզ թույլ են տալիս ավելի լավ հասկանալ առկա խնդիրները և որոշակի լուծումներ առաջարկել։ Բացի այդ, մենք գործարկել ենք մեր սեփական ինկուբատորը, որը ստարտափներին օգնում է ստանալ անհրաժեշտ գիտելիքները՝ լավ գաղափարն աշխատող բիզնես նախագիծ դարձնելու համար»,-նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

 

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37