Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Օտարերկրյա ՏՏ ընկերություններ աշխատուժի հոսքը կանխելու նպատակով պետությունը աշխատողների թվաքանակի շեմ է սահմանել 30-ը
29/03/2019 11:23
Կիսվել

Օտարերկրյա ՏՏ ընկերություններ աշխատուժի հոսքը կանխելու նպատակով պետությունը աշխատողների թվաքանակի շեմ է սահմանել 30-ը

Հայաստանում ՏՏ օտարերկրյա ընկերության մասնաճյուղերը կարող են ունենալ առավելագույն 30 աշխատակից: Դա նպատակ ունի կանխել տեղական ընկերություններից օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր աշխատուժի արտահոսքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ԼՀԿ խմբակցությունից Արկադի Խաչատրյանը նշեց, որ ՏՏ ոլորտում գործող միությունները վերապահումներ ունեն նախագծով նախատեսվող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին հարկային արտոնություններին հասանելիություն տալու մասով: Հիմնական մտավախությունն այն է, որ այդպիսի արտոնության հասանելիություն չունեն տեղական այնպիսի ընկերությունները, որոնք ունեն հինգ և ավելի տարիների փորձ: Դա անհավասար պայմաններ է առաջացնում:

«Նախ հիմնական մտահոգությունն այն է, որ այդ ընկերությունները կգան և մեր ընկերություններում աշխատող պրոֆեսիոնալ անձանց կտանեն: Տաղանդի արտահոսքի մասին է մտահոգությունը: Դա շատ տեղին մտահոգություն է: Այդ պատճառով ընկերությունների աշխատողների թվաքանակի վերին շեմ է դրված ` 30-ը: Եվ դա հատուկ է արված, որ մենք ոչ թե թիրախավորենք այն ընկերություններին, որոնք գան և այստեղ միանգամից հարյուրավոր աշխատատեղեր ստեղծեն և սերվիսով զբաղվեն, այլ թիրախավորենք այնպիսի ընկերությունների, որոնք կբացեն խորը գիտահետազոտական խմբեր», – ասաց Արշակյանը:

Նա նաև տեղեկացրեց, թե ոլորտի միությունների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ կքննարկեն դրսի ընկերության Հայաստանում մասնաճյուղ հիմնելու դեպքում աշխատակիցների թվի կրճատումը: Նա հնարավոր համարեց 30-ի փոխարեն աշխատողների թվաքանակի շեմը սահմանել 20:

Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ստեղծել օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դուստր ընկերությունների համար: ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Առաջարկված նախագծով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը  ներառյալ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25