Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«Արմաթ» կրթական մոդելն առանձնանում է ճարտարագիտական կոմպլեքս մեթոդաբանությամբ
29/04/2019 17:24
Կիսվել

«Արմաթ» կրթական մոդելն առանձնանում է ճարտարագիտական կոմպլեքս մեթոդաբանությամբ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն օրերս ներկայացրել է Աբու Դաբիում տեղի ունեցած «Bett Middle East Leadership Summit & Expo» բրիտանական գիտաժողով-ցուցահանդեսին:

«Ամփոփելով մեր մասնակցությունը, նշեմ, որ «Արմաթ»-ը, առաջ անցնելով տասնյակ երկրներից,   «Bett MEA Awards 2019»-ի «Նորարարության» անվանակարգի  մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել Հորդանանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի կրթական ծրագրերի հետ: «Արմաթ» ցանցի մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի եւ՛մասնակիցների, եւ՛ այցելուների շրջանում: Մեր ուսումնական ծրագրի բովանդակությունն ու աշակերտների ստեղծած պրոդուկտները դրա վառ ապացույցն էին: Այն, որ «Արմաթ»-ը արտաժամյա է եւ ուսումնական ծրագրի պարտադիր մաս չի կազմում, հանգեցնում է նրան, որ դպրոցականներն անկաշկանդ ու առավել ստեղծագործ են  ինժեներության հիմունքների յուրացման պրոցեսում», – նշում է  «Արմաթ» ծրագրի մեթոդաբանության և տեխնիկական գծով պատասխանատու Ավագ Սայանը:

Ա. Սայանը նաև հավելեց, որ առաջարկներ են ստացել «Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ և այժմ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:

«Արմաթ»-ի մրցակցային առավելությունը նաեւ ճարտարագիտական կոմպլեքս գիտելիքներն են.  ցուցահանդեսին «Արմաթ»-ն այն եզակի ծրագիրն էր, որ դպրոցականներին միաժամանակ սովորեցնում է մոդելավորում, ծրագրավորում եւ ինժեներություն», – նշում է «Արմաթ» ծրագրի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը:

Աբու Դաբիում ապրիլի 22-ին եւ 23-ին «Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցել են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին «Արմաթ»-ի մասնակցությանն աջակցել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:

Նշենք, որ «Արմաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: «Արմաթ» ցանցն այժմ ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ախալքալակի շուրջ 270 դպրոց: ԱՏՁՄ-ն բանակցություններ է վարում «Արմաթ» հայկական կրթական մոդելը մի շարք երկրներ արտահանելու համար: 

«Արմաթ»-ը միջազգային ասպարեզում հաղթանակներ է տարել  Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի «WITSA Global Excellence Award» մրցանակաբաշխության «Կայուն զարգացման», Թբիլիսիում կայացած «GITI-2016» մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարար» անվանակարգերում, Եվրասիական թվային պլատֆորմներ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է Nokia ընկերության մրցանակին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91