Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Զեղչեր սիգարետից հրաժարվող հաճախորդներին․ Ֆիլիպ Մորրիսը մտնում է ապահովագրական ոլորտ
16/05/2019 17:30
Կիսվել

Զեղչեր սիգարետից հրաժարվող հաճախորդներին․ Ֆիլիպ Մորրիսը մտնում է ապահովագրական ոլորտ

Երբեմնի ծխախոտային, ներկայումս տեխնոլոգիական Ֆիլիպ Մորրիսը մտնում է ապահովագրության ոլորտ՝ հիմնելով ապահովագրական ընկերություն։ Ծխող այն հաճախորդները, ովքեր կթողնեն սիգարետն անցյալում, իրենց կյանքն ապահովագրելիս կստանան մինչև 50% զեղչ։  

CNBC լրատվականի տեղեկատվության համաձայն, Ֆիլիպ Մորրիսին ամբողջությամբ պատկանող «Reviti» ապահովագրական ընկերությունը Մեծ Բրիտանիայում կսկսի տրամադրել կյանքի ապահովագրության ծառայություններ՝ մոտ ապագայում այլ շուկաների ուղղությամբ ևս ընդլայնվելու ծրագրերով։  

Ծխողները ընկերության կողմից զեղչ կստանան, եթե հրաժարվեն սիգարետից կամ անցում կատարեն ավելի քիչ վնասակար արտադրանքի, ինչպիսին է Ֆիլիպ Մորրիսի կողմից արտադրվող IQOS-ը և ոչ միայն (IQOS-ի մասին տեղեկատվությունը հասանելի է Վիքիպեդիայում)։  

Որքա՞ն է զեղչի չափը՝

Միջին հաշվարկով, էլեկտրոնային սիգարետի անցում կատարած ծխողները կստանան զեղչ ապահովագրավճարի 2.5%-ի չափով, նվազավույնը 3 ամսով IQOS ծխախոտի տաքացման համակարգին անցում կատարածները՝  25% զեղչ, իսկ նիկոտին պարունակող ցանկացած արտադրանքից առնվազն մեկ տարով հրաժարվողները՝ 50% զեղչ:

Ինչու՞ հենց Մեծ Բրիտանիա՝

Որպես մեկնարկային շուկա Մեծ Բրիտանիայի ընտրությունը պատահական չէ․ էլեկտրոնային սիգարետն ու այլ այլընտրանքները, ինչպիսին է նույն IQOS-ը, այստեղ լայն տարածում ունեն։ Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալությունը ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ առանց այրման արտադրատեսակները սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար են, հետևաբար և խրախուսում է ծխողներին հրաժարվել սիգարետից ՝ ի օգուտ նման այլընտրանքի։  

Առողջ ապրելակերպը խթանող այլ առավելություններ՝

Ինչպես հաղորդում է Coverager լրատվականը, Reviti ընկերությունը նախատեսում է կիրառել ապահովագրական մի շարք այլ ծրագրեր ևս, որոնք կխթանեն առողջ ապրելակերպը․ սննդակարգի բարելավում, ալկոհոլի սահմանափակում կամ բացառում, ակտիվ կենսակերպ։ Հատուկ բջջային հավելվածի շնորհիվ հաճախորդները կկարողանան օգտվել շուրջ 120 ծրագրերից, որոնց նպատակը մեկն է․ բարելավել կենսակերպը։ Ծրագրերը հաջողությամբ կիրառելու դեպքում հաճախորդները կստանան պարգևատրություն։  

Ինչո՞վ է Reviti-ն տարբերվում այլ ապահովագրական ընկերություններից՝

Շուկայում առկա ապահովագրական ընկերությունները ապահովագրավճարը (այն գումարը, որը հաճախորդը ամսական պետք է վճարի ընկերությանը ապահովագրության դիմաց) սահմանում են ռիսկի պրոֆիլների գնահատման հիման վրա այն պահին, երբ հաճախորդը ցանկանում է պայմանագիր կնքել։ Այդ պահից սկսած և շուրջ 20 տարիների ընթացքում ապահովագրավճարը չի փոփոխվում։  Reviti ընկերությունն ընդունում է, որ մարդկանց կյանքը ժամանակի ընթացքում կարող է փոխվել, ու ցանկանում է նպաստել դրական փոփոխությանը՝ օգնելով, որպեսզի հաճախորդները ավելի լավ ընտրություն կատարեն ու  բարելավեն իրենց ապրելակերպը։ Եթե հաճախորդն իր կյանքին ու առողջությանն ավելի քիչ վնասող ընտրություն է կատարում, նվազում է ռիսկը, հետևաբար և այն գումարը, որը վճարվում է ընկերությանը ապահովագրության դիմաց։

Արդյո՞ք IQOS-ն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետը՝

Ներկայումս համացանցում առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են, որ առանց այրման սարքերը ավելի քիչ վնաս են հասցնում մարդու օրգանիզմին ու շրջակա միջավայրին, քան սիգարետը։ Քանի որ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը այրման հետևանքով սիգարետի ծխում առաջացող թունավոր նյութերն են, այրումը բացառելու դեպքում հնարավոր է դառնում նիկոտինը մարդու օրգանիզմ մատակարարել ավելի քիչ վնասով։ IQOS-ի վերաբերյալ կլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ IQOS-ի անցում կատարելու արդյունքում մարդկանց մոտ նկատվում է կենսաբանական ցուցիչների բարելավում սիգարետ ծխելու համեմատ։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունը թույլատրել է IQOS-ի վաճառքը ԱՄՆ տարածքում։ Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ IQOS-ի վաճառքը թույլատրելը համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելու իրենց առաքելությանը, քանի որ ի թիվս այլ դիտարկումների սարքը ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը, և կարող է օգնել չափահաս ծխողներին ամբողջապես հրաժարվել սիգարետ ծխելուց։ IQOS-ն առաջինը կվաճառվի ԱՄՆ Ատլանտա ու Կալիֆորնիա նահանգներում։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90