Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հունիսի 24-ից 28-ը կկայանա «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարք
27/05/2019 11:51
Կիսվել

Հունիսի 24-ից 28-ը կկայանա «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարք

2019թ-ի հունիսի 24-28-ը ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում անցկացվելու է միջոցառումների շարք՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրի ներքո։

Շաբաթվա ընթացքում նախատեսվում են Բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա նեղ մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։ Շաբաթը կամփոփվի հունիսի 28- ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա Շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ, ինժեներական լուծումների ցուցահանդես և լավագույն սկսնակ ընկերությունների ներկայացումներ։

«Նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը  որպես բարդ և ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր: Հատկապես Ինժեներական քաղաքի հիմնման այս փուլում ավելի քան կարևոր է, որ Հայաստան ժամանեն արտերկրի մասնագետներ՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումները և դրանք կիրառելու հնարավորությունները: «Հայաստան-Ինժեներական շաբաթի» հեռահար նպատակներից մեկն էլ դեպի Հայաստան նոր ընկերությունների ուղղորդումն է»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:   

««Հայաստան-Ինժեներական շաբաթը» բարձր տեխնոլոգիական հարթակ է, որը Հայաստան կբերի ինժեներների՝ քննարկելու համաշխարհային մարտահրավերներն այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, 5G-ն, արդյունաբերական IOT-ը, արհեստական բանականությունը և դրանց դերը 4-րդ արդյունաբերական դարաշրջանի կառուցման ճանապարհին,»,-ընդգծել է Ինժեներական ասոցիացիայի տնօրեն Վարդան Ալեքսանյանը: 

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների գործընկերներն են՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), YEA Engineering-ը,  PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ինժեներական քաղաքը (EC), Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները (ANEL), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (MIC)։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումների պաշտոնական բացման արարողությունը կկայանա 2019թ-ի հունիսի 24-ին, ժամը 10:00-ին Մարիոթ հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում, իսկ Շաբաթը կամփոփվի հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսով, որը կմեկնարկի հունիսի 28-ին, ժամը 11։00-ին։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

30 տեղական և միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները՝ շաբաթվա ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում, որոնց ակնկալվում է 1000-ից ավել այցելու:

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52