Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
ՀԿԵ. Մրցութային կարգո՞վ, թե առանց դրա. Կոչ ենք անում ԶԼՄ-ներին ավելի շրջահայաց լինել
07/06/2019 13:05
Կիսվել

ՀԿԵ. Մրցութային կարգո՞վ, թե առանց դրա. Կոչ ենք անում ԶԼՄ-ներին ավելի շրջահայաց լինել

Խոշոր ենթակառուցվածքային ընկերություն հանդիսանալով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տարբեր ընկերություններից էական ծավալով ապրանքներ և ծառայություններ է գնում: Գնումները կատարվում են մրցութային ընթացակարգերում հաղթած ընկերություններից և բացառապես գին/որակ հարաբերակցություն առավել օպտիմալ առաջարկների հիման վրա:

Երկաթուղու գործունեության արդյունավետության կատարելագործմանն ուղղված այս պրակտիկան ոչ բոլոր պոտենցիալ մատակարարների սրտով է: Մասնավորապես, 2014-2015 թթ-ից սկսած՝ ապրանքներ և ծառայություններ մատակարարող որոշ ընկերություններ սկսել են մրցույթներում պարտվել ավելի ցածր գին և ավելի բարձր որակ առաջարկող մրցակիցներին: Մասնավորապես, «Լիոն Պրինտինգ Սերվիս» և «Շին Արտս» ՍՊԸ-ները՝ մրցութային ընթացակարգերի արդյունավերտության կատարելագործման արդյունքում, սկսել են աստիճանաբար դուրս մղվել ՀԿԵ-ի մատակարարների շարքերից:  Արդյունքում երկաթուղին սկսել է տնտեսել էական ֆինանսական միջոցներ, որոնք փոխանցվում են ռազմավարական ուղղությունների զարգացման ֆինանսավորմանը:

Նշված ընկերությունների հիմնադիրներն ու սեփականատերերը՝ մրցութային հանձնաժողովին ներկայացվող առաջարկների մրցունակությունն և գրավչությունը բարձրացնելու փոխարեն բոլորովին այլ տակտիկա ընտրեցին: Նրանք սկսեցին երկաթուղու գործունեության և ղեկավարության վարկաբեկմանն ուղղված լայնամասշտաբ արշավը ԶԼՄ-ներում: Տպագիր մամուլում և համացանցում հայտնվում են զրպարտչական հոդվածներ և հորինված փաստերով լի հարցազրույցներ, որտեղ իրականությունը ոտքից գլուխ է շրջված:

Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում տարածվող բազմաթիվ ստահոդ հայտարարություններն ու պնդումները այդպես էլ չհաստատվեցին ոչ այն ժամանակ, երբ արշավը նոր էր սկսվում, ոչ էլ այժմ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չի պատրաստվում հրաժարվել ընկերության ֆինանսական արդյունավերտության մակարդակի բարձրացման քաղաքականությունից և շարունակելու է գնումներ կատարել մրցութային ընթացակարգերի հիման վրա:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նաև կոչ է անում ԶԼՄ-ներին հրաժարվել միակողմանի չհաստատված տեղեկատվության, կանխակալ կարծիքների և կասկածելի աղբյուրներից ստացված մանիպուլյատիվ բնույթի հայտարարությունների տարածման պրակտիկայից:

———–

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78