Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Գիտեի, որ հայերը մեծ սիրտ ունեն, հիմա գիտեմ, որ նաև մեծ ուղեղ ունեն. Յուրի Ջորկաեֆ
28/06/2019 15:57
Կիսվել

Գիտեի, որ հայերը մեծ սիրտ ունեն, հիմա գիտեմ, որ նաև մեծ ուղեղ ունեն. Յուրի Ջորկաեֆ

Ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Յուրի Ջորկաեֆն այն կարծիքին է, որ հայերը «մեծ ուղեղ» ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջորկաեֆը նման կարծիք հայտնեց Վանաձորում «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների ամփոփումից հետո լրագրողների հետ զրույցում: «Ես գիտեի, որ հայերը մեծ սիրտ ունեն, հիմա գիտեմ, որ նրանք նաև մեծ ուղեղ ունեն»,- ասաց Ջորկաեֆը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է առկա էներգիան ու ստեղծագործական միտքը ոչ միայն երկրի ներսում, այլ երկրից դուրս օգտագործելը:

Յուրի Ջորկաեֆը Վանաձոր է այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ: Նա շնորհակալություն հայտնեց նախարարին՝ իրեն Վանաձոր բերելու համար: «Մենք երեկ զրուցում էինք, և նա  ասաց, որ գալու է այստեղ՝ Վանաձոր: Ես նրան հարցրեցի՝ կարո՞ղ եմ միանալ իրեն և տեսնել Հայաստանի ապագան, որովհետև այստեղ դուք կարող եք զգալ մարդկանց ներշնչանքն ու ներուժը: Ինձ համար ֆուտբոլի մասին խոսելուց առաջ կարևոր է տարբեր բաներ տեսնել Հայաստանում: Ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանից դուրս: Սա փոքր երկիր է, սակայն մարդիկ լավն են բոլոր քաղաքներում: Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի բոլոր քաղաքներում մարդիկ իմանան, որ ես սիրում եմ ճամփորդել Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ ընդգծեց,  որ շատ է կարևորում Վանաձորում անցկացվող միջոցառմանը Յուրի Ջորկաեֆի ներկայությունը: «Շատ կարևոր է, որ պարոն Ջորկաեֆն այստեղ է:  Ֆուտբոլային աշխարհի, մեր սփյուռքի ուշադրությունը սևեռված է լինելու Վանաձորի վրա, որովհետև հանրահայտ ֆուտբոլիստը, աշխարհի չեմպիոնն այստեղ է»,- ասաց նախարարը:

Նա բոլոր հայտնի հայերին կոչ արեց այցելել նման միջոցառումներին, եթե ցանկանում են աջակցել մեծ ձեռնարկներին:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37