Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հարկային արտոնություն ստանալու համար դիմած շուրջ 100 ստարտափների մեջ կան նաև հայրենադարձներ. Տեսանյութ
14/07/2019 20:11
Կիսվել

Հարկային արտոնություն ստանալու համար դիմած շուրջ 100 ստարտափների մեջ կան նաև հայրենադարձներ. Տեսանյութ

Բարձր տեխնոլոգիաների  ոլորտի զարգացումը  ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։

Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։

ՀՀ ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին  ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ մտած  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները  նոր հնարավորություն են տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունների գործունեության համար։

Հավաստագիր ստանալու համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դիմող ընկերությունների թիվը օր օրի ավելանում է:

Այս պահի դրությամբ նախարարություն է  դիմել շուրջ 100 ընկերություն։

Հավաստագրման հանձնաժողովի առաջին  և երկրորդ նիստերով արտոնություն է տրամադրվել 41-ին։

Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում,  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, և այլն:

Միայն այս 41 ընկերությունների գործունեության արդյունքում կստեղծվի 200-240 աշխատատեղ:

«Այս օրենքը նորաստեղծ, սկսնակ ընկերություններին առաջին հերթին տալիս է հավատ, հույս և նաև եռանդ, որ Կառավարությունն ամեն ինչով աջակցում է, հանձինս մեր նախարարի մեծ ջանքերի, այս ոլորտի զարգացմանը։ Սա ստարթ փոինթ է այս ընկերությունների համար, որպեսզի սկզբնական շրջանում, որը բավականին ծախսատար է, այդ հնարավորության շնորհիվ կարողանում թևերը բացած առաջ գնալ»,- ասում է «ԴԱՏԱԱՐՏ»  ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը:

Հարկային արտոնություն ստանալու համար դիմած ստարտափների թվում կան նաև հայրենադարձներ։ Նրանք հավատացած են, որ Հայաստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս տեխնոլոգիական ոլորտի բիզնես ծրագրերը զարգացնելու, լայն գործունեություն ծավալելու համար։ Նրանք վերադարձել են հայրենիք՝ այստեղ ապրելու ու աշխատելու, իրենց նորարարական գաղափարներով Հայաստանը ճանաչելի դարձնելու աշխարհին։

4 ամիս առաջ Վազգենն ու եղբայրը մասնակցել են Դիլիջանում կայացած ստարտափ նորարարական տեխնոլոգիաներ համաժողովին, որտեղ տեղեկացել են նոր ստեղծվող կազմակերպություններին Կառավարության կողմից տրվող արտոնությունների մասին։

Ֆրանսիայում իրենց բիզնեսն ունեին, բայց որոշեցին եղբոր հետ գալ ու հաստատվել Հայաստանում։ Առայժմ 10 աշխատող ունեն, բայց  համոզված են, որ տրամադրված հարկային արտոնությունների շնորհիվ կարճ ժամանակում առաջընթաց կունենան։

Դիանան ընտանիքով եկել է Ավստրիայից, որտեղ բնակվել են վերջին 4 տարիներին։ Դրանից առաջ 13 տարի ապրել ու աշխատել են Կալիֆորնիայում։

Ամուսինը ավստրիացի է, ինքն էլ է միացել կնոջ  հայրենադարձության գաղափարին ու որոշել հաստատվել Հայաստանում։ Արդեն մեկ տարի է՝ այստեղ են։ Հմտացած են տվյալների մշակման տեխնոլոգիաներում: Դեռ աշխատակազմ չունեն։  Փորձում են այստեղի տաղանդավոր երիտասարդներին գտնել, նախապատրաստել, սովորեցնել, հմտացնել այս ուղղության մեջ և արտասահմանյան նախագծերի մեջ նրանց ներառել։

Լուսինե Մնացականյան. եկել են Հոլանդիայից։ Այստեղ հիմնել են իրենց ընկերությունը, որն առաքման լոգիստիկ աշխատանքներով է զբաղվում։ Ունեն 5 աշխատող։

Փոփոխությունների համաձայն` նորաստեղծ ընկերություններին հավաստագրով տրամադրվում են հետևյալ հարկային արտոնությունները` 0% շահութահարկ և 10% եկամտային հարկ։ Միևնույն ժամանակ սահմանված են մի շարք պահանջներ ու չափորոշիչներ, ինչպես օրինակ` աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 30-ը, ընկերությունները չպետք է ստեղծվեն այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88