Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը
16/07/2019 15:37
Կիսվել

Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը

Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը կանցկացվի հերթական «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը:

Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։

Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000 000 ԱՄՆ դոլար ներդրումային համաձայնություններ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։ 

«Սևան Ստարտափ Սամմիթն արդեն դարձել է ավանդույթ և շատ սպասված միջոցառում բոլոր ստարտափների համար, և դա շատ լավ է: Այս ոգևորությունը միջոցառման շուրջ և ակնհայտ դրական արդյունքները մեզ ոգեշնչում են, որ նորից ու նորից միանանք կազմակերպիչներին և այս տարի հանդես ենք գալիս, որպես ռազմավարական գործընկեր՝  մեր հայկական ստարտափներին հնարավորություն տալով շփվել մյուս ստարտափների, ներդրողների ու գործարարների հետ, նպաստելով՝ ներդրումներ ու նոր գիտելիքներ ստանալուն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցելու համար այս տարի ստացվել են շուրջ 1000 ստարտափ հայտեր, 200-ից ավելի ծրագրավորողների և շուրջ 1200 կամավորների հայտեր։ Սամմիթին մասնակցության հրավեր են ստացել մոտ 100 ստարտափ ողջ աշխարհից։ Ստարտափների զարգացման և միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ և բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ և ոլորտի առաջատարներ Սամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ»,- նշել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Նշենք, որ Beeline-ն արդեն  երրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37