Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները
19/07/2019 13:15
Կիսվել

Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները

ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում տեղի կունենան «կայծակնային ռաունդներ» (ճեպաքննարկումներ), որոնց ընթացքում սկսնակ ձեռնարկատերերը, նորարարները և գիտնականները հնարավորություն կստանան միջազգային վենչուրային հիմնադրամներին ու աշխարհահռչակ գործարարներին ներկայացնելու իրենց գաղափարները, ներդրումներ ներգրավելու դրանց իրագործման համար։ Գաղափարները կգնահատի և 15 լավագույնները կընտրի միջազգային մասնագետներից կազմված ժյուրին։ «Իրենց շանսն օգտագործելու համար հայաստանցի և արտերկրյա ստարտափերներն արդեն կարող են գրանցվել համաժողովի պաշտոնական կայքում»,- այս մասին հայտարարել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հայաստանցի և եվրոպացի լրագրողների հետ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել է «WCIT 2019»-ի կազմակերպման ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգն ընդգրկում է ոլորտի ամենաարդիական թեմաները։ ՏՏ աշխարհի առաջատարներ ու նորարարներ, գլոբալ քաղաքականության առաջնորդներ, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարներ, խոշոր ներդրողներ հոկտեմբերի 6-9-ին երևանյան զրույցների ընթացքում իրենց մտքերը կփոխանակեն «Սև կարապի» տեսության, «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձևվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքա՞ն «կանաչ» է Սիլիկոնյան հովիտը», «Մեքենաները հառնում են» և այլ թեմաներով։

Օրակարգի թեմաները մշակում է միջազգային հեղինակավոր մասնագետներից կազմված ավագ խորհրդատվական կոմիտեն։

«WCIT 2019»-ի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող ՏՀՏ նախարարների կլոր սեղան-քննարկման թեման թվային զարգացումների կարգավորման մեխանիզմերն ու լավագույն փորձն է։
Մեկ այլ կլոր սեղանի շուրջ «խելացի» քաղաքների քաղաքապետերը կքննարկեն տեխնոլոգիաների կիրառությունն ու դրական ազդեցությունը մարդկանց առօրյայի վրա և բացասական ազդեցությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա։
Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում ոլորտում ստարտափների խթանման, բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ուղղությամբ: Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, այդ թվում՝ աշխարհում ճանաչված Picsart-ը, Renderforest-ը, Betconstruct-ը, Joomag–ը և այլն։ ՏՏ արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։

——————————
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69