Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Տեխնովացիա Հայաստան 2019-ի ավարտով  ևս մեկ հաջողված էջ շրջվեց ծրագրի պատմության մեջ
26/07/2019 17:47
Կիսվել

Տեխնովացիա Հայաստան 2019-ի ավարտով ևս մեկ հաջողված էջ շրջվեց ծրագրի պատմության մեջ

Տեխնոլոգիական կրթությունն իր ուրույն տեղն ունի տեղեկատվական հասարակության կերտման գործընթացում, որը երկրի  տնտեսական զարգացման նախապայմանն է։ Այն շատ է կարևորվում վերջերս։ Երբ երկիրն օգտագործում է բնակչության ամբողջ ներուժը, այն հավասարապես է զարգանում՝ հավասար պայմաններ ստեղծելով հասարակութան տարբեր շերտերի ներկայացուցիչների համար։ Կանայք թերի ներգրավվածություն ու ներկայացվածություն ունեն ՏՏ ոլորտում, մասնավորապես ղեկավարման, որոշումներ կայացնելու հարցերում, չնայած տարատեսակ միջոցառումներ են ձեռնարկվում կանանց դերի, տվյալ  ոլորտում նրանց ներգրավվածության առնչվող կարծրատիպերը կոտրելու համար։

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը> հասարակական կազմակերպությունը ՏՏ ոլորտում սակավաթիվ առաջամարտիկներից է որը անվերապահորեն հետևում է Հայաստանում ամուր տեղեկատվական հասարակություն ստեղծելու երազանքին՝ներգրավելով բազմաթիվ կանանց ու աղջիկների՝ ՏՀՏ ոլորտի միջոցառումներում, տեղեկատվական տեխնոլոգիաների համաչափ զարգացման համար բոլոր մարզերում։

Նարինե Աբազյանը՝հ/կ-ի հիմնադիրն ու նախագահն ասում է; « Մենք պարզապես իրավունք չունենք կորցնելու կանանց ներուժն ու տաղանդը ՏՀՏ ոլորտում։ Կանանց զորակցումն այս ոլորտում կերաշխավորի նրանց ֆինանսական կայունությունը, որը  երկրի բարգավաճման նախապայմանն է >>։

Առաջին անգամ նախաձեռնելով Տեխնովացիա Հայաստան ծրագիրը 2017-ին, որը աշխարհի խոշորագույն մրցույթ է տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտում աղջիկների համար, Հայաստանի աշակերտուհիները հնարավորություն ունեցան բացահայտելու իրենց ներուժը բջջային հավելվածներ ստեղծելու գործում: 2017 թվականից սկսած ավելի քան 122 հավելված են ստեղծվել տարբեր սոցիալական խնդիրներին առնչվող։ Մինչ այսօր Հայաստանի բոլոր մարզերից 224 թիմեր են մասնակցել Տեխնովացիա Հայաստան ծրագրին։  Թիմերը եղել են մեծ ու փոքր քաղաքներից, գյուղերից, որոնք հնարավորություն են ունեցել ձեռք բերել ժամանակակից ինֆորմացիա ու գիտելիքներ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի կողմից մշակված ծրագրերով։ Առցանց ծրագիրը բազմակոմպոնենտ է՝ այն բջջային հավելված ստեղծելու գիտելիքներով ապահովելուց զատ զարգացնում է աշակերտուհիների (10-18 տարեկան) քննադատական մտածողությունը, համայնքներում սոցիալական խնդիրները տեսնելու ու դրանց լուծումները գտնելու, նախաձեռնող լինելու, արտադրանք ստեղծելու ու այն օգտատերերին առաջարկելու հմտություններ։ Սկզբանական շրջանում Տեխնովացիա Հայաստան ծրագիրն ունեցավ բազմաթիվ խնդիրներ՝ ֆինանսական, կարծրատիպերի հաղթահարման, սակայն ծրագրի կազմակերպիչները հավատացած էին, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի երկրի ու աղջիկների համար։

Տեխնովացիա Հայաստան 2019-ի ավարտով  ևս մեկ հաջողված էջ շրջվեց ծրագրի պատմության մեջ նոր թիմերի մասնակցությամբ ու նոր բջջային հավելվածների ստեղծմամբ։ Ծրագրի հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սույն թվականի հունիսին։

Այս տարի նշվեց ծրագրի իրականացման երրորդ տարին Հայաստանում, որն կազմակերպվեց Կրթության ազգային ինստիտուտի և Կանայք և տեղեկատվական հասարակությունը հկ-ի նախաձեռնությամբ։ 2017թ-ին Հայաստանն արձանագրեց մեծ հաղթանակ՝ առաջին անգամ մասնակցելով Տեխնովացիա միջազգային մրցաշարին։ “One Step Ahead” աղջիկների թիմը Արագածոտնի մարզի Կարբի գյուղից արժանացավ միջազգային գրանդ պրիին հայկական ժեստերի լեզվի հավելվածը ստեղծելու համար։ Թիմը մասնակցեց միջազգային մրցանակաբաշխությանը Սիլիկոնյան հովտում։ 2018 թվականին Տեխնովացիա Հայաստան ծրագրի կիսաեզրափակիչ դուրս եկած թիմերից մեկը՝ “Codice Puellis” հաղթող ճանաչվեց 2018թ-ի Սևան սթարթափ մրցույթում՝ 1 Of U հավելվածի ստեղծման համար։ Այն ստեղծվել էր աուտիզմով երեխաներին օգնելու համար։ Ավելի ուշ նույն թիմը ճանաչվեց European Youth Award 2018 մրցութի ֆինալիստ։

Տեխնովացիա Հայաստան 2019 ավարտված է։ ՛Ծրագրին մասնակցեց  420 աշակերտուհի, 93 մենթոր, 51 թիմ Հայաստանի բոլոր մարզերից։

Այս տարի Տեխնովացիա Հայաստանն ունեցավ չորս ավագ ու երեք կրտսեր հաղթող թիմեր, որոնք վաստակեցին միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք։

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան, Ռոբերտ Անդերսոնը ողջունելով ներկաներին փոխանցեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Ս. Թրեյսի ուղերձը և բարի մաղթանքները ծրագրի մասնակիցներին, կարևորելով աղջիկների ակտիվ ներգրավումը ՏՀՏ ոլորտում:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը իր ողջույնի խոսքում կարևորելով և բարձր գնահատելով թիմերի կատարած աշխատանքը, իր պատրաստակամությունը հայտնեց  հետագայում էլ օգնելու Տեխնովացիա Հայաստան ծրագրի մասնակից թիմերին մենթորությամբ, խորհրդատվությամբ, որպեսզի զորակցի աղջիկներին ու ուղղորդի նրանց ՏՏ ոլորտ։

Մենք իսկապես ուրախ ենք, որ Տեխնովացիա Հայաստան ծրագրի կողքին կանգնած են այսքան կազմակերպություններ, որոնք հավատում են աղջիկների ներուժին ՏՀՏ ոլորոտում։

Տեխնովացիա Հայաստան 2019-ի ավարտով ևս մեկ հաջողված էջ շրջվեց ծրագրի պատմության մեջ

Չորս հաղթող ավագ թիմերի հովանավորն էր Սերվիս տիտան ընկերությունը, իսկ կրտսեր թիմերին հովանավորեց Սինոփսիս Արմենիա կազմակերպութունը։

Բջջային հավելվածները բարձր գնահատականի արժանացան հովանավորների կողմից։ “Սինոփսիս Արմենիա” ընկերության նախագահ, Տեխնովացիա Հայաստան ծրագրի Բարի կամքի դեսպան Երվանդ Զորյանը և  “Սինոփսիս Արմենիա” ընկերության տնօրեն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը գովեստի խոսքեր ասացին, հաջողություն մաղթեցին և դրամական մրցանակներ հանձնեցին թիմերին՝ հավելվածները հետագայում ավելի զարգացնելու համար։ 

Տեխնովացիա Հայաստան 2019-ի ավարտով ևս մեկ հաջողված էջ շրջվեց ծրագրի պատմության մեջ

Ելույթ ունեցան նաև Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի վարիչ Ռուզան Ստեփանյանն ու Կանայն և տեղեկատվական հասարակություն հ/կ-ի ծրագրերի համակարգող Անի Մանուկյանը։  Իր ելույթում Ռուզաննա Ստեփանյանը ողջունեց ծրագրի մասնակիցներին ու մաղթեց, որ աղջիկները մշտապես նպատակասլաց լինեն իրենց նախաձեռնություններում ու առաջ շարժվեն ՏՏ-ի ոլորտի արագ զարգացմանը համընթաց։

Անի Մանուկյանն էլ ողջունի խոսքեր ասաց մասնակիցներին, հյուրերին ու մաղթեց, որ Տեխնովացիա Հայաստան ծրագիրը երկար տարիներ իրականացվի Հայաստանում ու շատ թիմեր հաղթանակով վերադառնան Տեխնովացիա միջազգային մրցանակից։

Սերվիս տիտան ընկերութունը միցանակներ հանձնեց չորս հաղթող ավագ թիմերին։

Տեխնովացիա Հայաստան 2019-ի ավարտով ևս մեկ հաջողված էջ շրջվեց ծրագրի պատմության մեջ

Մրցանակները թիմերին հանձնեց Սերվիս տիտան ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն՝ Աշոտ Տոնոյանը, ով փոխանցեց Վահե Կուզոյանի՝Սերվիս տիտան ընկերության համահիմնադրի հաղորդագրությունը բոլոր մասնակիցներին ու ընդգծեց Տեխնովացիա Հաաստան ծրագրի կարևոր դերը Հայաստանյան իրականության մեջ։

Վահե Կուզոյանն իր խոսքն էր ուղղել աղջիկներին տեսաուղերձի միջոցով, որում նա կիսվում էր իր կյանքի փորձով ու խրախուսում աղջիկներին իրենց առջև խնդիրներ դնել ու դրանց լուծումները գտնել բացահայտելով տեխնոլոգիաների կախարդական աշխարհը։ Իր ուղերձում Վահե Կուզոյանը հրավիրում էր աղջիկներին մի աշխարհ, որտեղ կանայք իրենց տեղը պիտի ունենան իրենց համայնքները զարգացնելու գործում։ 

Տեխնովացիա Հայաստան 2019-ի ավարտով ևս մեկ հաջողված էջ շրջվեց ծրագրի պատմության մեջ

«Տեխնովացիա Հայաստան 2019» ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթին աջակցեցին Սերվիս տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, “ՔՀԿամուրջ”-ը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00