Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ստարտափերների հետ կիսվել են փորձով
30/07/2019 14:08
Կիսվել

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ստարտափերների հետ կիսվել են փորձով

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի գլխավոր հովանավորն է։ Բանկի ներկայացուցիչները հատ-հատ ծանոթացել են ստարտափերների առաջարկած նորարարություններին։ Բանկի ՏՏ ծառայության ղեկավար Նարեկ Բեժանյանն ուրախ է, որ հայ ստարտափերները իրենց նախաձեռնություններում հաշվի առել են հաճախորդի հարմարավետությունը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ստարտափերների հետ կիսվել են փորձով

«Դրականորեն զարմացած եմ, որ նման հագեցվածությամբ ներկայացված տեխնոլոգիական արտադրանք կա եվրոպական երկրների միջոցառումների ժամանակ։ Հաճելի է, որ մենք ոչ մի կերպ հետ չենք մնում զարգացած երկրներին հատուկ թրենդներից», – Նարեկ Բեժանյանը չի բացառում, որ «Ինեկոբանկը» կարող է համագործակցել ստարտափերների հետ, քանի որ բանկն էլ հաճախորդներին առաջարկում է այն ծառայությունները, որոնք  մշակված են Հայաստանում, և եթե «Ինեկոբանկի» սեփականությունը չեն, ապա գոնե տեղական կազմակերպությունների աջակցությամբ են կազմակերպված։

«Սևան Ստարտափ Սամմիթը հրաշալի հարթակ է լավ գաղափարների, կարևոր ծանոթությունների ու հնարավոր համագործակցությունների համար, — նկատում է «Ինեկոբանկի» զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը, — Մենք հավատացած ենք, որ տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը բիզնեսի էֆեկտիվության երաշխիքներից է։ Ընդ որում, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս կիրառել լավ լուծումներ, որոնք հաճախորդներին թույլ են տալիս ավելի հարմարավետ սպասարկվել»։

500000 հաճախորդ սպասարկող ընկերության ներկայացուցիչները ստարտափերների հետ անձնական շփումներում արդեն հասցրել են ներկայացնել իրենց փորձն ու կարևոր խորհուրդներ տալ։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ստարտափերների հետ կիսվել են փորձով

«Սպասարկման ոլորտում մենք բավականին արդյունավետ լուծումներ ենք գտել, օրինակ՝ յուրաքանչյուրը կարող է դառնալ մեր բանկի հաճախորդ ու արժանվույնս սպասարկվել՝ առանց բանկ այցելելու, բայց մենք կարևորում ենք նաև հաճախորդների հետ շփումը՝ հասկանալու՝ ինչ կարիքներ ունեն, ինչ ակնկալիքներ ունեն, և մեր որ ծառայություններն ունեն բարելավման անհրաժեշտություն», – ասում է Արեն Նալթանկյանն ու ստարտափերներին խորհուրդ տալիս ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչելիս մտածել՝ դրանով ինչ խնդիր են լուծում, ինչ արժեք են ստեղծում և ինչպես պետք է մտահղացումը դարձնեն հաջողված բիզնես։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98