Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Հայկական ստարտափը շարունակում է գրավել նոր երկրներ
30/07/2019 15:55
Կիսվել

Հայկական ստարտափը շարունակում է գրավել նոր երկրներ

Menu Group հայկական արմատներով միջազգային ընկերությունը, որին պատկանում են Menu.am, Menu.ge և Menu.by առաքման ծառայությունները Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում համապասխանաբար, հայտարարել է ուկրաինական առաջատար ընկերության՝ Eda.ua-ի ձեռք բերման մասին: 2017թ.-ին ընկերությունը ներգրավել է 3մլն ԱՄՆ դոլլար ռուսական առաջատար առաքման ծառայության հիմնադրի և մի քանի այլ վենչուրային ֆոնդերից, որոնք ուղղվել են ընկերության զարգացման և նոր պրոդուկտի (կայք և բջջային հավելվածներ) մշակման վրա։ Մոտակա 2 տարիների ընթացքում, ընկերությունը պատրաստվում է ավելի քան 10մլն ԱՄՆ դոլլար ներդնել Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկիստանում և Ղրղզստանում առաքման ծառայություն հիմնելու համար։

Այսօր Menu Group-ը, որը հայկական ամենահայտնի և ամենահաջողված ստարտափ ընկերություններից է միջազգային շուկայում, միավորում է ավելի քան 2000 ռեստորան Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Հայաստանում, ոլորտի առաջատար Menu.am-ը առաքումներ է իրականացնում ավելի քան 400 ռեստորաններից և մասնագիտացված խանութներից` արդեն 6,5 տարի։ Տարեվերջին, Menu Group-ը պլանավորում է իր GMV ցուցանիշը (համախառն առևտրի ծավալը)  հասցնել 35մլն ԱՄՆ դոլլարի, ինչպես նաև հասնել եկամտի պլանային ցուցանիշի՝ 10 մլն ԱՄՆ դոլլարի չափով։

Ուկրաինայում ծառայությունը հավատարիմ է մնալու աշխատանքի հիբրիդային մոդելին՝ ինքնուրույն առաքելով պատվերները 10 քաղաքներում և աշխատելով, որպես առևտրային հարթակ, ևս 19 քաղաքներում` աստիճանաբար տեղափոխելով Eda.ua-ի 1500-ից ավել գործընկերներին իր սեփական պլատֆորմ՝ Menu.ua․

 

«Մեզ համար շատ կարևոր է, որ, առաջին քայլերն անելով Հայաստանում 7 տարի առաջ, մեր հայկական փոքրիկ ստարտափը հասավ այնպիսի ընկերություն կլանելու հնարավորության, որը հանդիսանում է առաջատար 45 միլլիոն բնակչություն ունեցող երկրում և մատուցում է ծառայություն 29 քաղաքներում։  Այսօր Ուկրաինայում պատրաստի սննդի առաքման շուկայի ծավալները արագ աճում են՝ տարեկան առնվազն 20%-ով։ Eda.ua-ի թիմի հետ պլանավորում ենք դարձնել առաքումն ավելի մատչելի և ամրապնդել մեր դիրքերը ուկրաինական շուկայում», — ասաց Menu Group-ի հիմնադիր՝ Վահան Քերոբյանը։

Պատրաստի սննդի առաքման շուկան Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում, կայուն աճում է, ինչը կապված է շարժական ինտերնետի օգտատերերի թվի ավելացման հետ։ Ուկրաինացիների ավելի քան 60%-ը (25 մլն) օգտվում է ինտերնետից, ևս 15-20%-ը (4-5 մլն) օնլայն սնունդ են պատվիրում։ Այժմ, օնլայն առևտուրը գեներացնում է ռեստորանների եկամտի մոտ 20%-ը, սակայն այս ցուցանիշը աճում է, որովհետև օնլայն պատվերների հաճախականությունը արդեն 2-3 անգամ գերազանցում է այցելությունների ցուցանիշները։

«Ակտիվ ընդլայնումը այլ երկրներում կազմում է Menu Group-ի առաջիկա 3 տարիների մարտավարության մի մասը, որը հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից»,— նշեց Լևոն Հովհաննիսյանը՝ «SOLventures» վենչուրային ֆոնդի կառավարիչ-գործընկերը և Delivery Club ընկերության հիմնադիրը։

 «Որպես Eda.ua նախագծի համահիմնադիր, Chernovetskyi Investment Group-ը միշտ կողմ է եղել իր պորտֆելային բիզնեսների ընդլայնմանը և համագործակցությանը, այդ իսկ պատճառով մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում Menu Group-ի հետ մեր գործարքում»,— մեկնաբանեց CIG ֆոնդի կառավարիչ-գործընկեր՝ Վլադիմիր Կրիվկոն։

 

Menu Group UK LTD-ը հայկական արմատներով միջազգային ընկերություն է, որը իր մեջ ներառում է սննդի առաքման ծառայություններ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում, հանդիսանալով շուկայի բացարձակ առաջատար բոլոր երկրներում։ Գործունեության 6,5 տարիների ընթացքում, ծառայությունը հասել է բարձր ցուցանիշների և առաքման ծավալներով զբաղեցնում է առաջին տեղը նախկին Սովետական Միության երկրներում՝ չհաշված Ռուսաստանը։ Այս պահին, ընկերությունը միավորում է մոտ 2000 գործընկեր-ռեստորան։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91