Բիզնես

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Starthub 360. Վիգեն Առուշանյան՝ Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ. տեսանյութ
05/08/2019 13:59
Կիսվել

Starthub 360. Վիգեն Առուշանյան՝ Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ. տեսանյութ

StartHub-ը սկսում է նոր նախագիծ՝ StartHub 360։ Մեր առաջին հյուրը Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Վիգեն Առուշանյանն է։ Ասոցիացիան սկսել է Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը։

«Հայաստանում շատ մարդիկ  ներգրավված են կրիպտոարժույթների առևտրում։ Ստացվում է, որ այս մարդիկ ունեն, այսպես ասած, մեծ ունեցվածք, բայց օրենքի տեսակետից ոչինչ չունեն։ Այսինքն, եթե չարաշահում լինի կամ որևէ մեկը գողանա կրիպտոարժույթը, ապա ինչպես է սահմանվելու այդ կրիպտոարժույթի գինը կամ ո՞ր հոդվածով է սահմանվում այդ գողությունը», – ասում է Վիգեն Առուշանյանը։ Կրիպտոարժույթի շուկան այս պահին գնահատվում է 325 միլարդ դոլար, ուստի մեր զրուցակիցը կարևորում է այդ շուկայում մեր տեղն ու դերը։

«Եթե մենք կրիպտոարժույթին չենք տալիս գույքի կարգավիճակ, ապա դրա տերը ռիսկի տակ է գտնվում, որովհետև պաշտպանված չէ։ Պետք է սահմանել՝ ի՞նչ է կրիպտոակտիվը, ի՞նչ կարգավիճակ ունի։ Այսպիսի եզրույթներ մեր օրենսդրությունում չկան։ Պետք է ունենալ ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրություն» , – հենց այս մտադրությամբ էլ ասոցիացիայի թիմը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կմշակի օրենսդրական առաջարկություններն ու փաթեթում կներառի շահառուների կարծիքները։ Պատկան մարմինների հետ դեռ պաշտոնական հանդիպումներ ու քննարկումներ չեն եղել. Նախագիծը մշակման վերջին փուլում է, բայց դեռ ամբողջական չէ։

Հայաստանը կրիպտոշուկայում իր ամուր տեղը զբաղեցնելու հնարավորություն ունի։

«Բլոկչեյնի դաշտում մենք ունենք փոքր, բայց ազդեցիկ ստարտափ համայնք։ Բլոկչեյնի շնորհիվ կստեղծվեն նոր մասնագիտություններ. վտանգ կա, որ ռոբոտները կգրավեն աշխարհը, բայց մյուս կողմից ստեղծվում է նոր հնարավորությունների դաշտ», ի դեպ, Nooor Բլոկչեինի հայկական ասոցիացիան կրթական ծրագրեր է իրականացնում, որից հետո ուսանողը լիարժեք գիտելիքներով կարող է մտնել դաշտ և աշխատել։

Հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության Starthub Armenia նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00